ՖԻՖԱ-ն 2026-ի աշխարհի առաջնության տոմսերի վաճառքից ռեկորդային եկամուտ է վաստակել Իսրայելում ցուցարարները պահանջել են արաբա-հրեական միասնության կառավարություն 86 տարեկանում կյանքից հեռացել է ամերիկացի դերասան Պատրիկ Ստյուարտը Գերմանիայում ձերբակալվել են Starlink-ի օբյեկտները հրկիզելու մեջ կասկածվող անձինք Տաթևիկ Հայրապետյան․ «Բռնությունն ու հայհոյանքը քաղաքականության հանդեպ զզվանք սերմանելու միջոց են» Ինչ է քննարկվել ՔՊ նախաձեռնող խմբի նիստում Հնարավոր են ԿԲ կայքի և բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի աշխատանքի խափանումներ Քանաքեռավանում 2 անձ է ձերբակալվել․ նրանց մեքենայում հայտնաբերվել է լիցքավորված ինքնաձիգ և 5 պահունակ Գյումրին սնուցող խոշոր ջրագիծը վթարվել է․ քաղաքում ջրանջատում է. Վեոլիա Ջուր Դիմելու եմ դատարան․ Վաղարշապատի համայնքապետը՝ ի պատասխան Յոլյանի՝ կոռուպցիայի վերաբերյալ հայտարարության Կոչ եմ անում բոլոր ՔՊ-ական համայնքի ղեկավարներին դիմել դատարան, պահանջել առավելագույն փոխհատուցում․ Խուդաթյան 84 անշարժ, 59 շարժական գույք, 255 մեքենա․ Դերժավայի Արկադիի և փոխկապակցված 22 անձի գույքի վրա արգելանք է դրվել 

Կուսումնասիրեն արդյոք պատկան մարմինները ՔՊ-ական համայնքապետերի՝ միլիոնների հասնող եկամուտները

Վերլուծական

Հեղափոխության օրերին Նիկոլ Փաշինյանը և իր թիմակիցները փորձում էին ստեղծել այնպիսի տպավորություն, որ իրենք էլ հասարակ, քյասիբ հեղափոխականներ են՝ մի կերպ վարկերով գոյատևող, ասել է թե՝ մեկն են ժողովրդից:  2018 թվականին գուցե և իրոք այդպես էր, որովհետև մի շարք պաշտոնյաների հայտարարագրեր, իրոք, արտացոլում էին վերցրած վարկերը: Թե որքանով էին նրանցով գոյատևում այդ անձինք՝ դժվար է ասել, սակայն հեղափոխությունը կտրուկ փոխեց նրանց սոցիալ-տնտեսական վիճակը:

Ամիսներ առաջ ՔՊ ցուցակով համայնքապետ ընտրված մի շարք պաշտոնյաների հայտարարագրեր որոշակի հարցեր են առաջացնում և տպավորություն է ստեղծվում, որ վերջիններս այնքան էլ թափանցիկ չեն հանրության առաջ սեփական եկամուտները և դրանց աղբյուրները ներկայացնելու հարցում: Մյուս կողմից էլ ակնհայտ է դառնում, որ պաշտոնը զգալիորեն ազդել է վերջիններիս սոցիալական դրության բերալավման վրա:

Դիցուք՝ Աշտարակի երկարամյա քաղաքապետ Թովմաս Շահվերդյանը, ով, սակայն, վերջին ՏԻՄ ընտրություներին ստացավ ՔՊ-ի անվերապահ աջակցությունը, կանխիկ դրամ է  հայտարարագրել` 7,000,000.00 ՀՀ դրամ և 9,000.00 ԱՄՆ դոլար: Սա մի դեպքում, երբ աշխատանքից ստացված եկամուտը 3,722,101.00 ՀՀ դրամ է, բանկային հաշվի մնացորդն էլ՝ 8,053,071.00 ՀՀ դրամ: Այս դեպքում այնքան էլ հասկանալի չէ, թե որտեղից վերը նշված 9,000.00 ԱՄՆ դոլարը, այդ գումարի ծագման և աղբյուրների մասին տեղեկություն չկա:

Արարատի համայնքապետ ընտրված Ասլան Ավետիսյանը հայտարարագրել է 38,590,000.00 դրամի չափով բաժնետոմս, սակայն թե որ ընկերությունում 99.33 տոկոսի հասնող բաժնեմասնակցություն ունի Ավետիսյանը՝ հանրությանը չի ներկայացվել: 2020 թվականին նրա եկամուտները կազմել են ընդամենը 300,220.00 դրամ, իսկ կանխիկ դրամը՝ 10,000,000.00:

Վայքի համայնքապետ ընտրված Մխիթար Մաթևոսյանի կյանքը նույնպես բարելավվել է: 2021 թվականին վերջինս ձեռք է բերել MERCEDES-BENZ մակնիշի ավտոմեքենա: Կանխիկ դրամը կազմել է 40,000,000.00 դրամ:

Դիլիջանի համայնքապետ Դավիթ Սարգսյանը, իր հայտարարագրի համաձայն, 2021 թվականին 10 միլիոն դրամով անշարժ գույք է վաճառել: Սակայն եկամուտներ բաժնում՝ գույքը (բացառությամբ դրամական միջոցների) օտարելուց ստացված եկամուտը 2,500,000.00 ՀՀ դրամ է: 

Իջևանի համայնքապետ ընտրված Արթուր Ճաղարյանի եկամուտները 2020 թվականին, ըստ իր պաշտոնական հայտարարագրի, կազմել են 1,320,081.00 դրամ: 2021-ին եկամուտները աճել են՝ հասնելով 5,491,157.00 դրամի, դրան էլ գումարած 9,089,001.00 դրամի փոխառությունը:

Մեծամորի համայնքապետ ընտրված Վահրամ Խաչատրյանը 2021-ին 50,131,066.00 դրամի բնակարանի գնման իրավունք է ստացել: Վերջինս հայտարարագրել է նաև 80 հազար եվրո և 40 հազար ԱՄՆ դոլար: Եկամուտները կազմել են 4,818,149.00 դրամ: Համեմատության համար նշենք, որ 2020 թվականին վերջինիս եկամուտները կազմել են 2,983,262.00 դրամ:

Ի դեպ,  ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն ուշագրավ որոշում է կայացրել, որը խառնաշփոթ է ստեղծել պետական պաշտոն զբաղեցնող անձանց շրջանում: Մասնավորապես, ըստ լրատվամիջոցներում հայտնված տեղեկության՝  հանձնաժողովը որոշել է վերլուծել պետական պաշտոն զբաղեցնող անձանց եւ նրանց ընտանիքների անդամների՝ 2021 թվականի տարեկան հայտարարագրերը, ինչպես նաեւ 2022 թվականի պաշտոնեական պարտականությունները ստանձնելու, դադարեցնելու հայտարարագրերը: Հետաքրքիր է՝ ինչ կալիբրի չինովնիկներ են հայտնվելու հանձնաժողովի ուշադրության կիզակետում և կլինեն նրանց շարքում արդյոք կարկառուն ՔՊ-ականներ, թե կբավարարվեն միայն «մանր ձկներին» ջրի երես հանելով...

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ՖԻՖԱ-ն 2026-ի աշխարհի առաջնության տոմսերի վաճառքից ռեկորդային եկամուտ է վաստակելԻսրայելում ցուցարարները պահանջել են արաբա-հրեական միասնության կառավարություն86 տարեկանում կյանքից հեռացել է ամերիկացի դերասան Պատրիկ ՍտյուարտըԳերմանիայում ձերբակալվել են Starlink-ի օբյեկտները հրկիզելու մեջ կասկածվող անձինքՏաթևիկ Հայրապետյան․ «Բռնությունն ու հայհոյանքը քաղաքականության հանդեպ զզվանք սերմանելու միջոց են»Ինչ է քննարկվել ՔՊ նախաձեռնող խմբի նիստումՀնարավոր են ԿԲ կայքի և բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի աշխատանքի խափանումներՔանաքեռավանում 2 անձ է ձերբակալվել․ նրանց մեքենայում հայտնաբերվել է լիցքավորված ինքնաձիգ և 5 պահունակԳյումրին սնուցող խոշոր ջրագիծը վթարվել է․ քաղաքում ջրանջատում է. Վեոլիա ՋուրԴիմելու եմ դատարան․ Վաղարշապատի համայնքապետը՝ ի պատասխան Յոլյանի՝ կոռուպցիայի վերաբերյալ հայտարարությանԿոչ եմ անում բոլոր ՔՊ-ական համայնքի ղեկավարներին դիմել դատարան, պահանջել առավելագույն փոխհատուցում․ Խուդաթյան84 անշարժ, 59 շարժական գույք, 255 մեքենա․ Դերժավայի Արկադիի և փոխկապակցված 22 անձի գույքի վրա արգելանք է դրվելԱլբանիայում ընդդիմադիր պատգամավորները ծխարձակող պայթուցիկներով խափանել են խորհրդարանի աշխատանքըՍլովենիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարը այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Քիչ է մնում՝ խաչակնքվես․ ի՞նչ ռեֆերենս կենտրոն․ ՎարդանյանԱրամ Ա Վեհափառը Լիբանանում զրույց է ունեցել հոգևոր և ազգային արժեքների վերակենդանացման շուրջՀայաստանի տարածքով Վրաստան փորձել են ապօրինի ներմուծել մոտ 225 հազար դոլարի 1,7 կգ ոսկու ձուլակտորԺողովրդավարության ներկայացումը շարունակվում է՝ նույնիսկ խորհրդարանական բռնցքամարտի պայմաններում. Արմեն ԱյվազյանՄայր Աթոռում քննարկվել են արցախահայության սոցիալական խնդիրներն ու իրավունքների պաշտպանությունը Չդատված հանցագործը ի՞նչ առաջարկներ պետք է ունենա․ ՔՊ-ական պատգամավորին բարևելիս մեկ բան պետք է ասել. Պարույր ՀայրիկյանԽոշոր պայթյուն՝ Խաչփառ բնակավայրում գործող գազալցակայանում. «Opel»-ը վերածվել է մետաղե ջարդոնի Երևանից թռչող ինքնաթիռն աղետի ազդանշան է տվել և վերադարձել. Քուվեյթը բողոքի նոտա է հանձնել ԻրանինՀայաստանի Գավաթի 1/8 եզրափակիչում «Արարատ-Արմենիան» հաղթեց «Օլիմպիային»․ դուրս եկավ քառորդ եզրափակիչ. ArmSport.amԲջնիում 71-ամյա վարորդը «Nissan»-ը վարելիս հանկարծամահ է եղել և բախվել է քարե պատնեշին Կարապետյանի ասածը, թե ԱԺ-ում տղայական կռիվ է եղել, չեմ ընդունում․ խորհրդարանը նման կռիվների վայր չէ. Անդրանիկ ՔոչարյանՀռոմի պապը ցավակցություն է հայտնել Իսպանիայում տեղի ունեցած գնացքի ողբերգության կապակցությամբԿԸՀ-ն ու ԸԸՀ-ն Արտաշատի թեկնածուի հարցը «ցրեցին», դիմելու հերթը հասավ Գլխավոր դատախազությանըԽաչատրյան․Ավանդի տոկոսադրույքը ինչո՞ւ չի փոխվում, արդյոք դա մեծ ռիսկի ազդեցությունը չէԱլ-Սիսին կոչ է արել հաշվի առնել աֆրիկյան երկրների կարծիքը գլոբալ որոշումներ կայացնելիսԲալթյան երկրները՝ առանց 500 մլն եվրոյի, Լեհաստանում՝ ԱՄՆ-ի բազա, Պուտինին՝ բանակցությունների կոչԻրանը կոչ է արել ԱՄՆ-ին ապացուցել, որ Հորմուզի նեղուցը զերծ է ականներիցԹունյան․ «Ինձնից առաջ ելույթ ունեցողը հայ սակրավորների մահն էր ցանկանում, բայց մինչ օրս ներողություն չի խնդրել»Գազայի առողջապահության նախարարությունը հայտարարել է տարհանման կարիք ունեցող հիվանդների թիվըՀայաստանն ու Սլովենիան քննարկել են միջխորհրդարանական և տնտեսական համագործակցության ընդլայնումըՊՆ-ում քննարկվել են միջգերատեսչական համագործակցության առաջիկա քայլերըԽոշոր վթար Նոր Գեղի-Աշտարակ ճանապարհին․ վարորդը տեղափոխվել է հիվանդանոցՓաշինյանն ընդունել է Սլովենիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարինԷդգար Ղազարյանը հարցեր է բարձրացրել ԿԲ-ի անկախության և Շուշիի պահոցների վերաբերյալ«Տասնամյակներով հարյուրավոր միլիոններ ենք տվել այս երկրին»․ Կարապետյանը՝ ընդդիմությանըՄեծամոր համայնքին կվերադարձվի 0.12 հա մակերեսով հողամասը. ԴատախազությունԾեծկռտուք ԱԺ-ում.Վենսը գաղտնի նամակ է ուղարկել ԻրանինՄեքենայի պայթյուն, սարսափելի վթարներ ու ջրհեղեղներ․ օրվա ամենաթեժ կադրերըԿարեն Առուստամյանն ընտրվել է Հաշվեքննիչ պալատի անդամ76 տարեկանում կյանքից հեռացել է ռեժիսոր Հրանտ ՀակոբյանըՊեսկով․ Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները չեն ներառում ԵՄ մասնակցությունըԵգիպտոսը Կարմիր ծովի ռազմականացումը անընդունելի է համարումՍերբիայում նոյեմբերի 1-ին կրկնակի քվեարկություն տեղի կունենա Մեծամոր համայնքին կվերադարձվի 0.12 հա մակերեսով հողամասը. Դատախազություն Քոչարյանի օգնականը պնդում է՝ Ալեքսանյանն է պահանջել արգելափակել իր մուտքը ԱԺԵրևանից Միներալնիե Վոդի թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է ուղարկել
Ամենադիտված