Կոստրոմայի սրճարանում հրդեհից առաջ զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել (լուսանկարներ)
Լուսանկարներ
Կոստրոմայի «Պոլիգոն» գիշերային սրճարան-ակումբում 15 մարդու կյանք խլած հրդեհից առաջ զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով իրավապահ մարմիններին։
«Գիշերային ակումբի որոշ այցելուների միջև բանավոր բախումը վերաճել է զանգվածային ծեծկռտուքի: Միջադեպը հրդեհի հետ կապ չունի։ Ծեծկռտուքի մի քանի մասնակից վիրավորվել է»,- ասել է աղբյուրը։
Սրճարանում հրդեհը բռնկվել է նոյեմբերի 5-ի գիշերը։ Հրդեհը տարածվել է 3,5 հազար քառակուսի մետր տարածքի վրա։ 250 մարդ տարհանվել է։ Հրդեհը մարելիս՝ շենքի տանիքը փլուզվել է։
Ռուսաստանի Արտակարգ իրավիճակների նախարարության Կոստրոմայի շրջանի գլխավոր տնօրինության ղեկավարի խոսքով՝ հրդեհի մարումը բարդանում է շենքի փլուզման սպառնալիքի պատճառով։ Նշանակվել է հրդեհի բարդության երրորդ աստիճան։
Վերջին տվյալներով՝ հրդեհի հետևանքով՝ զոհվել է 15 մարդ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)