Honda-ն Չինաստանում նոր կոնցեպտ է ներկայացրել
Լուսանկարներ
Honda-ն ներկայացրել է «e:N2» կոնցեպտ մեքենան Շանհայում՝ China International Import Expo-ում, հայտնում է Autohome-ը։
Չինական շուկայի վրա կենտրոնացած էլեկտրական մեքենայի հայեցակարգն առանձնանում է առջևի անսովոր օպտիկայով։ Հեչբեկում լուսարձակների դերը կատարում է լուսադիոդային ժապավենը:
Առաջիկա հինգ տարիների ընթացքում Honda-ն նախատեսում է չինական շուկա բերել նոր էլեկտրական մեքենաների մի ամբողջ շարք «e:N Series» ապրանքանիշի ներքո, որոնք կարտադրվեն չինական GAC և Dongfeng ավտոարտադրողների հետ համատեղ։ Այս շարքից «e:NS1» և «e:NP1» քրոսովերներն արդեն վաճառքում են:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)