56-ամյա հեռուստահաղորդավարուհի Եկատերինա Անդրեևան բացահայտել է գեղեցկության և երիտասարդության գաղտնիքները
Լուսանկարներ
Առաջին ալիքի «Время» հաղորդաշարի 56-ամյա հաղորդավարուհի Եկատերինա Անդրեևան իր անձնական բլոգում բացահայտել է գեղեցկության և երիտասարդության գաղտնիքները։ Նա բաժանորդներին ասել է, որ վաղուց մշակել է որոշակի կանոններ, որոնց խստորեն հետևում է:
«Առաջին հերթին քնել միևնույն ժամանակ լիակատար մթության մեջ (մելատոնին արտադրելու համար): Սենյակում 17-20 աստիճան ջերմաստիճան պետք է լինի (զարմանալի չէ, որ ասում են, թե սառել եմ) և օրթոպեդիկ բարձը պարտադիր է։ Շատ ջուր պետք է խմել, վիտամիններ և սննդային հավելումներ ընդունել, սպորտ, սնունդ (սա ընդհանրապես առանձին թեմա է, որի մասին կարելի է գրքեր գրել): Մի խոսքով, հրաշքներ չկան, կախարդական դեղահաբեր նույնպես չկան։ Մաշկի լավ մաքրում պետք է անել օրական 2 անգամ հատուկ գործիքով՝ անկախ նրանից՝ շպարվել ես, թե ոչ։ Աշնանային և գարնանային շրջանում՝ թեթև պիլինգների կուրս պետք է անցնել՝ մահացած բջիջները հեռացնելու և երիտասարդացման գործընթացը սկսելու համար։ Եվ SPF քսուք օգտագործել ամբողջ տարին»,- կիսվել է հաղորդավարուհին։
2022 թվականին նա բացահայտել է իր իրական տարիքը։ Ըստ Անդրեևայի՝ մարդկանց շփոթեցրել է Վիքիպեդիան, որտեղ ասվում է, որ նա ծնվել է 1961 թվականին, մինչդեռ ծննդյան իրական տարեթիվը 1965-ն է։ «Նույնիսկ ասել են, որ Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովն ինձ անձնագիր է տվել։ Ի՞նչ անհեթեթություն, որտեղի՞ց այս ամենը»,-կիսվել է հաղորդավարուհին։
Եկատերինա Անդրեևան մայր է դարձել 18 տարեկանում։ Անդրեյ Նազարովի հետ առաջին ամուսնությունից նա դուստր է ունեցել՝ Նատալյային։ Ավելի ուշ նա ամուսնացել է նախկին հարավսլավացի ֆուտբոլիստ, գործարար Դուշկո Պերովիչի հետ, ում հետ ծանոթացել է Մոսկվայում՝ աշխատանքային հանդիպման ժամանակ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)