Համաշխարհային անվտանգության ինստիտուտները ձախողվել են. Էրդողան
ԱշխարհԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ուկրաինական հակամարտությունը ցույց է տալիս համաշխարհային անվտանգության ինստիտուտների ձախողումը։ Այս մասին նա հայտարարել է Ստամբուլում քաղաքական ֆորումի ժամանակ, փոխանցում է РИА Новости-ն։
Նրա խոսքով՝ աշխարհը կասկածի տակ է դնում քաղաքականության և տնտեսության, քաղաքականության և անվտանգության հարաբերությունները։
Ավելի վաղ Էրդողանը դիվանագիտական հաջողություն էր անվանել Ուկրաինայից գյուղմթերքների արտահանման «հացահատիկային միջանցքի» վերականգնումը։ Նրա խոսքով՝ հացահատիկի գործարքը վերականգնվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկու և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ «հավասարակշռված հարաբերությունների» շնորհիվ։