58-ամյա Մոնիկա Բելուչին առաջին կինն է, ով հայտնվել է Style Magazine ամսագրի շապիկին
ԼուսանկարներԻտալացի դերասանուհի և մոդել Մոնիկա Բելուչին դարձել է Style Magazine ամսագրի շապիկին հայտնված առաջին կինը։ Համապատասխան նկարները հայտնվել են ամսագրի Instagram-ի պաշտոնական էջում։
58-ամյա Մոնիկա Բելուչին նկարահանվել է Style Magazine ամսագրի համար Dolce & Gabbana-ի կերպարներով։ Լուսանկարիչը Լորան Համբերտն է, ոճաբանը՝ Սեսիլ Մարտինը:
«Ես իմ երազանքների արդյունքն եմ», - գրված է շապիկի վրա:
Հարցազրույցներից մեկում Բելուչին պատմել է ապագայի իր ծրագրերի մասին, որոնք առաջին հերթին կապված են ոչ թե կարիերայի, այլ ընտանիքի հետ։ «Եթե ես պետք է ընտրեմ աշխատանքի կամ աղջիկներիս հետ մնալու միջև, ես կընտրեմ իմ դուստրերին», - խոստովանել է նա:
Մոնիկա Բելուչին երկու դուստր ունի՝ 18-ամյա Դևան և 12-ամյա Լեոնին։ Նրանց հորից՝ դերասան Վենսան Կասելից, նա բաժանվել է 2013 թվականին՝ տասնչորս տարվա ամուսնությունից հետո։ 2018 թվականին Կասելը ամուսնացավ մոդել Թինա Կունակիի հետ, ով իրենից փոքր է 30 տարով, իսկ հարսանիքից մեկ տարի անց նրանք դուստր ունեցան՝ Ամազոնին։