Անջելինա Ջոլին լուսանկարներ է հրապարակել 17-ամյա դստեր հետ
ԼուսանկարներԱմերիկացի դերասանուհի Անջելինա Ջոլին հազվագյուտ լուսանկարներ է հրապարակել իր 17-ամյա դստեր՝ Զահարայի հետ։ Համապատասխան նկարներով նա կիսվել է երկրպագուների հետ Instagram-ում:
Նկարներն արվել են Անջելինա Ջոլիի և Զահարայի՝ Նյու Յորքի Բրուքլինի թանգարան այցելության ժամանակ։ Դերասանուհին հագել է սև վերարկու, որը լրացնում էր Valentino-ի կոճ կոշիկներով և մեծ պայուսակով, իսկ դուստրը կրել է սև սվիտեր, ջինսե տաբատ և սպորտային կոշիկներ։