Ամերիկացին վիճաբանել է ընկերուհու հետ ու գնդակահարել նրան ու նրա երեք հարազատներին
Այլ
ԱՄՆ Ֆլորիդայում 23-ամյա երիտասարդը գնդակահարել է ընկերուհուն ու նրա երեք հարազատներին և փորձել ինքնասպան լինել։ Այս մասին հայտնում է New York Post-ը։
Միջադեպը տեղի է ունեցել 2022 թվականի նոյեմբերի 4-ի վաղ առավոտյան Օրենջ շրջանում։ Տեղի ոստիկանության տվյալներով՝ երիտասարդ ամերիկացին վիճաբանել է իր ընկերուհու հետ, իսկ մի քանի ժամ անց ներխուժել է նրա ընտանիքի տուն ու ատրճանակով կրակել մոր, քրոջ ու 4-ամյա զարմուհու վրա։
Բացի մահացածներից, տանը ևս երկու երեխա է եղել, սակայն նրանց հաջողվել է թաքնվել ծածկոցների տակ և ողջ մնալ։ Դրանից հետո ամերիկացին փախել է մոտակա տուն ու փորձել ինքնասպան լինել։
Դեպքի վայր ժամանած ոստիկաններն ու շտապօգնության աշխատակիցները կրակողին տեղափոխել են հիվանդանոց։ Նշվում է, որ ավելի վաղ երիտասարդը պատասխանատվության չի ենթարկվել՝ բացառությամբ մեկ իրավախախտման։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)