Շոլցը Ուկրաինայում միջուկային զենքի կիրառումը համարում է «գիծ, որը չպետք է հատել»
ԱշխարհԳերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բեռլինում Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության համագումարում ասել է, որ ուկրաինական հակամարտությունում միջուկային զենքի կիրառումը «այն գիծն է, որը չի կարելի հատել» և կոչ է արել Ռուսաստանին հայտարարել, որ այն չի կիրառելու։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Անթույլատրելի է, անթույլատրելի է միջուկային զենքի օգտագործումն այս հակամարտությունում։ <...>։ Մենք կոչ ենք անում Ռուսաստանին հասկացնել, որ դա չի անի։ Սա կդառնա մի գիծ, որը չի կարելի հատել»,- ասել է կանցլերը։