ՌԴ ԱԴԾ-ն բացահայտել է ռուսաստանցիների՝ արտասահման կատարած ուղևորությունների թիվը
ԱշխարհՀուլիսից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում ռուսաստանցիները կատարել են 9,7 մլն արտասահմանյան ուղևորություն, ինչը գրեթե կրկնակի գերազանցում է երկրորդ եռամսյակի (5 միլիոն մարդ) ցուցանիշը և 1,2 միլիոնով ավելի է՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Այս մասին հայտնում է Rbc.ru-ն՝ ներկայացնելով ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության տվյալները։
Ռուսների՝ Ղազախստան, Հայաստան, Ղրղզստան, Տաջիկստան, Մոնղոլիա և Աբխազիա մեկնումների թիվը հուլիսից մինչև սեպտեմբեր ռեկորդային է դարձել հինգ տարվա ընթացքում։
Գործակալության տվյալներով՝ ռուսաստանցիներն այս տարվա երրորդ եռամսյակում կատարել են առավելագույն թվով ուղևորություններ (2,5 միլիոն անգամ) դեպի Աբխազիա։ ՌԴ քաղաքացիները Թուրքիա են մուտք գործել 2,1 միլիոն անգամ, Ղազախստան՝ 1,3 միլիոն անգամ։ ԱԴԾ-ն նշել է, որ սա ամենաբարձր ցուցանիշն է 2018 թվականից ի վեր։
Հայտնի ուղղություններ են եղել նաև Վրաստանը (0,46 մլն) և Ֆինլանդիան (0,43 մլն): Ընդհանուր առմամբ, այս հինգ երկրներին բաժին է ընկել Ռուսաստանից բոլոր մեկնումների ավելի քան 70%-ը, գրում է РБК-ն։
Նշվում է նաև, որ 2022 թվականի ապրիլ-հունիսի համեմատ՝ ուղևորությունների թիվն աճել է 120%-ով։