Սիսիան-Քաջարան մոտ 60 կմ-ոց ճանապարհահատված կկառուցվի
ՀասարակությունՍիսիան-Քաջարան 60 կմ-ոց ճանապարհ կկառուցվի, որն անցնելու է լեռնային բարդ ռելիեֆով, ներառելու է 4.7 կմ ընդհանուր երկարությամբ 27 կամուրջներ և 12.5 կմ ընդհանուր երկարությամբ 9 թունելներ։ Այդ մասին տեղեկանում ենք «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։
««Ասիական զարգացման բանկ»-ի ներկայացուցիչները՝ ԱԶԲ Կենտրոնական և Արևմտյան Ասիայի դեպարտամենտի գլխավոր տնօրենի տեղակալ Նիանշան Ժանգի գլխավորությամբ, ծանոթացել են նոր կառուցվելիք Սիսիան-Քաջարան մոտ 60 կմ ճանապարհահատվածի ծրագրին, ճանապարհի՝ նախագծով սահմանված տեխնիկական պարամետրերին, զրուցել են հարակից բնակավայրերի բնակիչների հետ»,-նշված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ պատվիրակությանն ուղեկցել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանը և Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-4 ծրագրի ղեկավար Արթուր Սանոյանը։