Ռուսաստանում երեխան պատուհանից ընկել ու մահացել է
ԱշխարհՌուսաստանի Խաբարովսկ քաղաքում ութերորդ հարկի պատուհանից չորսամյա աղջիկ է ընկել։ Այս մասին հայտնել են մարզային քննչական վարչությունում, գրում է Vesti-ն։
Ողբերգությունը տեղի է ունեցել նոյեմբերի 5-ի՝ կեսօրին Բելոռուսկայա փողոցի բարձրահարկ շենքում։ Առանց մեծահասակների հսկողության մնացած աղջիկը ինքնուրույն բացել է պատուհանը և ընկել ներքև՝ չկարողանալով մնալ պատուհանագոգին։ Նշվում է, որ այդ պահին բնակարանում են եղել նրա մայրն ու հորեղբայրը։
Երեխան ստացած վնասվածքներից տեղում մահացել է։
Ըստ տեղական լրատվամիջոցների՝ ընտանիքը դրական է բնութագրվում։ Բացի մահացած աղջկանից՝ ընտանիքում կա ևս երեք երեխա՝ ծնված 2008, 2011 և 2015 թվականներին։ Ողբերգության պահին նրանք տանը չեն եղել։ Հանգամանքները ճշտվում են։