Ուկրաինայի ԶՈւ գնդակոծման հետևանքով` ԴԺՀ-ում խաղաղ բնակիչ է զոհվել
ԱշխարհԱնցած մեկ օրվա ընթացքում ուկրաինական ուժայինների գնդակոծության հետևանքով՝ մեկ մարդ զոհվել է, ևս երեքը՝ վիրավորվել։ Նման տվյալներ է տրամադրել ԴԺՀ-ի ներկայացուցչությունը Ուկրաինայի պատերազմական հանցագործությունների հետ կապված հարցերի վերահսկման և համակարգման միացյալ կենտրոնը։
«Վերջին 24 ժամվա ընթացքում տեղեկություն է ստացվել Դոնեցկի Կիրովսկի շրջանում քաղաքացիական անձի՝ կնոջ մահվան մասին»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Արձանագրվել է Grad, Himars, AGM-88 HARM, 155 և 152 մմ տրամաչափի հրանոթների կիրառմամբ կրակ արձակելու 31 փաստ։ Ընդհանուր առմամբ՝ կիրառվել է 112 միավոր տարբեր տեսակի զինամթերք։
Նշվում է, որ հակառակորդի կրակից վնասվել է Դոնեցկում, Մակիիվկայում, Գորլովկայում, Ստարոմիխայլովկայում, Յասինովատայայում բնակելի 31 շինություն, ինչպես նաև հինգ քաղաքացիական ենթակառուցվածք։