Թուրքիան հրաժարվել է թույլ տալ ռուսական ռազմանավերին անցնել Բոսֆորի և Դարդանելի նեղուցներով
ԱշխարհԹուրքիան հրաժարվել է թույլ տալ Ռուսաստանի Խաղաղօվկիանոսյան նավատորմի նավերին անցնել Բոսֆորի և Դարդանելի նեղուցներով, որոնք ավելի քան ինը ամիս սպասում էին մուտքի թույլտվության, հայտնում է BBC News-ը։
«Վարյագ» հրթիռային հածանավը և «Ադմիրալ Տրիբութս» խոշոր հակասուզանավը փետրվարի 2-ից գտնվում էին Միջերկրական ծովում, սակայն ստիպված էին վերադառնալ իրենց հայրենի նավահանգիստ՝ Վլադիվոստոկ։
Կիրակի օրը՝ նոյեմբերի 6-ին, երկու նավերն էլ նկատվել են Սինգապուրի նեղուցում՝ դեպի իրենց ռուսական բազաները շաժվելիս: