Ուկրաինայում ռազմական գործողություններին մասնակցում է շուրջ 50 հազար մոբիլիզացված. Պուտին
ԱշխարհՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Տվերի մարզի նահանգապետ Իգոր Ռուդենյայի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ մոտ 80 հազար մոբիլիզացված ռուսաստանցիներ ներկայումս գտնվում են հատուկ ռազմական գործողության գոտում։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Ռուսաստանի ղեկավարի խոսքով՝ նրանցից մոտ 50 հազարը մասնակցում է ռազմական գործողություններին։
«Մարտական ստորաբաժանումներում այժմ ունենք 50 հազար: Մնացածը դեռ չեն մասնակցում ռազմական գործողություններին։ Բայց գոտում գտնվում է մինչեւ 80 հազար: Մնացածը գտնվում են պոլիգոններում»,- ասել է Պուտինը։