Հրապարակվել է ընթացիկ տարվա առաջին 10 ամիսներին Հայաստան եկած զբոսաշրջիկների թիվը
ՀայաստանՀամաձայն ՀՀ Զբոսաշրջության կոմիտեի տրամադրած տեղեկատվության 2022 թվականի հոկտեմբեր ամսին դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունների թիվը կազմել է 154.847:
Ընթացիկ տարվա առաջին 10 ամիսների ընթացքում Հայաստան եկած զբոսաշրջիկների թիվը կազմել է 1.400.000 մարդ:
2022 թվականի հունվար-հոկտեմբեր ժամանակահատվածում դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունների աճ գրանցած հինգ երկրներն են Ռուսաստանը ( շուրջ 46 %), Վրաստանը (8%), Իրանը (7%), ԱՄՆ-ն (4%) և Գերմանիան (2%):