Մասկը կոչ է արել ընտրողներին քվեարկել հանրապետականների օգտին
ԱշխարհԱմերիկացի գործարար Իլոն Մասկը «անկախ մտածողությամբ» ընտրողներին խորհուրդ է տվել Կոնգրեսի առաջիկա ընտրություններում քվեարկել հանրապետականների օգտին՝ հավասարակշռություն պահպանելու համար, քանի դեռ դեմոկրատները վարչակազմում են։
«Անկախ մտածողությամբ ընտրողներին: Իշխանությունների տարանջատումը սահմանափակում է երկու կողմերի ամենավատ էքսցեսները։ Ուստի խորհուրդ եմ տալիս քվեարկել Հանրապետական Կոնգրեսի օգտին՝ հաշվի առնելով, որ նախագահը դեմոկրատ է»,- գրել է Մասկը Twitter-ում։
Մայիսին ձեռնարկատերը ԱՄՆ Դեմոկրատական կուսակցությանն անվանել էր պառակտված կուսակցություն և հայտարարել, որ մտադիր է առաջիկա ընտրություններում աջակցել հանրապետականներին։