Միքայել Նարիմանյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել գրավը եւ բացակայելու արգելքը. News.am
ԻրավունքԵՊԲՀ նախկին ռեկտոր Միքայել Նարիմանյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել գրավը եւ բացակայելու արգելքը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադեւոսյանը:
Թադեւսյանի փոխանցմամբ՝ վարույթ է իրականացվում՝ «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի պաշտոնատար անձանց կողմից յուրացման, վատնման այլ դրվագների, ինչպես նաև առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելու մի շարք դրվագների առնչությամբ։ Քրեական վարույթը նախաձեռնվել էր 04.03.2019թ.՝ 01.08.2003թ-ին ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 179-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 214-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով:
Միքայել Նարիմանյանը ձերբակալվել է նոյեմբերի 5-ին:
Նշենք, որ ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների Նարիմանյանի ձերբակալումը կապված է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի դեմ պատրաստվող հնարավոր քրեական հետապնդման հետ, որը վարույթի շրջանակում վկայի կարգավիճակ ունի: