Վան Գոգի նկարի վրա ապուր լցրած ակտիվիստների նկատմամբ քրգործ է հարուցվել
Ժամանց
Հռոմի դատախազությունը քրեական գործ է հարուցել բնապահպան ակտիվիստների դեմ, ովքեր Հռոմում ապուր են լցրել Վան Գոգի «Սերմնացանը» կտավի վրա, հայտնում է ANSA-ն։
Աղջիկներին կարող է սպառնալ երկուսից հինգ տարվա ազատազրկում։ «Արվեստի վրա հարձակվելը ամոթալի արարք է, որը պետք է խստորեն դատապարտվի։ Մշակույթը մեր ինքնության հիմքն է, այն պետք է պաշտպանվի և պահպանվի և այլևս չօգտագործվի որպես բողոքի այլ ձևերի խոսափող»,- ասել է Իտալիայի մշակույթի նախարարը։
«Վերջին սերունդ» շարժման ակտիվիստները նոյեմբերի 4-ին Պալացցո Բոնապարտում բանջարեղենային ապուր են քսել Վան Գոգի «Սերմնացանը» կտավի վրա: Ակցիային մասնակցել են երեք ակտիվիստներ, ովքեր ոչ միայն ապուր են լցրել կտավի վրա, այլև ձեռքերը կպցրել են պատին։ Նկարը պաշտպանված է եղել ապակիով և հետևաբար չի վնասվել։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)