Դերասանուհի Ռեբել Ուիլսոնն առաջին անգամ մայր է դարձել
ԱյլԴերասանուհի Ռեբել Ուիլսոնը Instagram-ում հայտարարել է, որ մայր է դարձել։ Աստղը դուստր է ունեցել, ում անվանել են Ռոյս։ Աղջիկը ծնվել է փոխնակ մոր օգնությամբ։
«Հպարտությամբ եմ հայտնում իմ առաջնեկի՝ Ռոյս Լիլիանի ծննդյան մասին, ով լույս աշխարհ է եկել փոխնակ մոր օգնությամբ։ Ես նույնիսկ չեմ կարող նկարագրել այն սերը, որ զգում եմ նրա հանդեպ: Նա պարզապես հրաշք է: Ես հավերժ երախտապարտ եմ բոլորին, ովքեր օգնեցին ինձ այս հարցում: Հատկապես ուզում եմ շնորհակալություն հայտնել փոխնակ մորը, ով նման խնամքով կրել և ծննդաբերել է նրան։ Շնորհակալ եմ, որ օգնեցիր ինձ ստեղծել իմ ընտանիքը, դա զարմանալի նվեր է: Լավագույն նվերը»,- սոցցանցում գրել է Ռեբել Ուիլսոնը: