Սոբչակը վերադարձել է Ռուսաստան
ԱյլՌուս հայտնի լրագրող և հեռուստահաղորդավարուհի Քսենյա Սոբչակը վերադարձել է Ռուսաստան։ Այդ մասին հայտնել են ռուսական լրատվամիջոցները։ Հաղորդվում է, որ Սոբչակն այժմ հատել է Ռուսաստանի սահմանը և գտնվում է Պսկովի մարզում։ Հիշեցնենք, որ նա 12 օր առաջ Բելառուսի տարածքով լքել էր Ռուսաստանը և մեկնել Լիտվա։
Հիշեցնենք նաև, որ Սոբչակի հեռանալուց հետո նրա տանը խուզարկություն էր կատարվել։ Տեղեկություններ կային նաև, որ հեռուստահաղորդավարուհին ընդգրկված է շորթման գործով կասկածյալների ցուցակում։