Վրաստանը հիասթափված է Ուկրաինային և Մոլդովային ԵՄ-ի թեկնածուի կարգավիճակ տալուց. Զուրաբիշվիլի
ԱշխարհՎրաստանը հիասթափություն է ապրել, որ Մոլդովան և Ուկրաինան ստացան Եվրամիության անդամի թեկնածուի կարգավիճակ, իսկ Թբիլիսին՝ այն ստանալու հեռանկար։ Այս մասին հայտարարել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, ում խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը։
«Վրաստանը մեծ հիասթափություն ապրեց Ուկրաինային և Մոլդովային թեկնածուի կարգավիճակ տալու գործընթացում», - ասել է Զուրաբիշվիլին Ստրասբուրգում Ժողովրդավարության համաշխարհային ֆորումի ժամանակ։
Նախագահն ընդգծել է, որ Վրաստանի ժողովուրդը «այնքան եվրոպացի է և այնքան երկար ժամանակ, որ ինչ-որ պահի պետք է միանա այս եվրոպական ընտանիքին»՝ կոչ անելով «ժամանակ չկորցնել»։
«Վրաստանին թեկնածություն է պետք»,- հավելել է նա։