Բիթքոյնը մասամբ վերականգնվել է 2024 թվականի աշնանից նվազագույն մակարդակին հասնելուց հետո Աթենքի օդանավակայանում 15 կգ կանեփով ձերբակալել են միջազգային թմրամաֆիայի ենթադրյալ անդամի 2027-ի գլխավոր հաջողակները․ Կենդանակերպի ո՞ր 4 նշանների կյանքն է արմատապես փոխվելու դեպի լավը Մարգարա-Վանաձոր ճանապարհին «Nissan Elgrand»-ը գլորվելով հայտնվել է դաշտում. Կան վիրավորներ Ոստիկանը կրակել և սպանել է նախկին հոկեյիստ 37-ամյա Նիկո Սակետիին ՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածել Հայաստանի բռնցքամարտի հավաքականը Մ23 Եվրոպայի առաջնությունն ավարտել է երկու բրոնզե մեդալով 246 անգամ անհամաչափ առևտուր. ո՞ւմ է ձեռնտու «խաղաղությունը»․ Սուրենյանց Թրամփը չի բացառել Ամանորից հետո Իրանի դեմ հարվածների վերսկսումը և սպառնացել է խորտակել նրա լցանավերը Ուկրաինացին մահացել է Ռումինիայի լեռներում՝ սահմանն ապօրինի հատելուց հետո. ևս երկուսին ողջ են գտել Կալիֆոռնիան Գոհաբանության օրվան ընդառաջ պատրաստվում է փոթորիկների և ջրհեղեղների (լուսանկարներ) Ջերմուկի խաչմերուկից մինչև Սիսիանի խաչմերուկ հատվածը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար 

«Հրապարակ». Հանրապետության հրապարակի շենքերը դատարկ են եւ շուտով կդառնան վթարային

Հայկական Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «Հանրապետության հրապարակը՝ հարակից շենքերով, անցյալ դարի սկզբից մեր քաղաքի ճարտարապետական հպարտությունն է եղել, թամանյանական Երեւանի գլուխգործոցը։ Այսօր շենքերի մի մասն անգործության է մատնված եւ աստիճանաբար վթարային է դառնում։

Պետությունը կա՛մ արդեն ազատվել է դրանցից՝ վաճառելով այս կամ այն մեծահարուստին, կա՛մ էլ ուզում է ազատվել։ Կենտրոնական փոստի շենքը, օրինակ, մի քանի անգամ է դրվել աճուրդի, բայց այդպես էլ գնորդ չի գտնվել։ Այն շարունակում է մնալ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության հաշվեկշռին։

ԱԳՆ նախկին շենքն ավելի քան 51 միլիոն 271 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամով 2012 թվականին գնեց արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանը։ Այսօր այն վատ վիճակում է եւ շուտով վթարային կդառնա։ Երեւանի սրտում գտնվող շենքն անգործության է մատնված, թեեւ արգենտինահայ գործարարը ժամանակին մեր կառավարությանը խոսք էր տվել այդտեղ 5-աստղանի հյուրանոց կառուցել։

Մեր կառավարությունն էլ, ի դեմս պետգույքի կառավարման վարչության այն ժամանակվա ղեկավար Արման Սահակյանի, շատ ուրախացած, որ շենքը շուկայականից մոտ երեք անգամ թանկ է վաճառվում, հաճույքով հավատացել էր Էռնեկյանի«մորս արեւին» ու առանց որեւէ պայման դնելու, առանց իրացման վերջնաժամկետ նշելու 14 հազար քմ տարածքով անշարժ գույքը տվել էր Էռնեկյանի«Տանգո» ընկերությանը։

Այն ժամանակ մեծ աղմուկ բարձրացավ մամուլում։ Բայց կառավարությունը թքած ունեցավ հանրության կարծիքի վրա եւ իր արածն արեց։ Միակ պահանջը, որ դրվել էր, շենքի պահպանությունն էր, այն էլ՝ միայն արտաքին տեսքի, իսկ փոփոխության դեպքում՝ համաձայնեցումը մշակույթի նախարարության հետ, քանի որ ԱԳՆ նախկին շենքը պատմամշակութային ժառանգություն է եւ հուշարձան:

1 տարի անց Էռնեկյանը նոր խոստում տվեց՝ ոչ թե5-աստղանի հյուրանոց, այլ Հանրապետության հրապարակի այդ շենքում թանգարան է կառուցելու։ Նորից ոչինչ չարվեց։ Հեղափոխությունից հետո էլ՝ արդեն 2018 թվականին, Հայաստանում Արգենտինայի դեսպան Գոնզալո Ուրիոլաբեիտիան հայտարարեց, որ ԱԳՆ նախկին շենքում «Հայաստանի ազգային հերոս Էդուարդո Էռնեկյանն» ուզում է նոր բիզնես կենտրոն կառուցել։ Սա արգենտինահայ հեքիաթասացի արդեն երրորդ խոստումն էր։«Նախագիծը թույլ կտա ավելացնել Հայաստանում արգենտինական ներդրումների ծավալները»,- ասել էր դեսպանը։

Բայց 4 տարում կրկին որեւէ շարժ չեղավ։ Շենք ներս չեն թողնում, վթարային է դարձել այն, թե ոչ, արդյոք իրականացվե՞լ են պահպանության ծախսերը, տաքացվո՞ւմ է շենքը, թե ոչ՝ հայտնի չէ։ Մեր տեղեկություններով, այժմ շենքը չշահագործվելու հետեւանքով փլուզման վտանգի առաջ է։ Քաղաքապետարանում չգիտեն, թե կա՞ արդյոք նախագիծ՝ շենքի վերակառուցման հետ կապված, այնտեղից մեզ ուղարկում են պետգույքի կառավարման կոմիտե՝ որպես տվյալները հավաքագրող մարմին, իսկ կոմիտեից ասում են, որ, իրենց տեղեկություններով, որեւէ նախագիծ՝ ԱԳՆ նախկին շենքի հետ կապված, ներկայացված չէ։

Չնայած Էռնեկյանի բիզնեսներին մոտ կանգնած աղբյուրները հավատացնում են, որ մեկ տարի առաջ նախագիծ է ներկայացվել քաղաքապետարանին, սակայն այն քնեցվել է։ Ինչո՞ւ Էռնեկյանը չի կատարել խոստումները, ԱԳՆ շենքն ինչո՞ւ չի շահագործվում։ «Բիզնես է: Մի օր մի լավ բան կանի»,- ասում է արգենտինահայ գործարարի «Զվարթնոց» օդանավակայանում երկար տարիներ աշխատած հասարակության հետ կապերի պատասխանատու Գեւորգ Աբրահամյանը։ Այնպես չէ, որ գործարարը փող չունի, բիզնեսի գործերը վատ են, ու դա է պատճառը, որ չի կատարում Հայաստանի Հանրապետությանը տված խոստումը։

Դանդաղ մահվան է դատապարտված նաեւ Հանրապետության հրապարակում գտնվող Արհմիությունների նախկին շենքը։ Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի իրավաբանական բաժնի նախկին պետ Միքայել Փիլիփոսյանը երկար պայքարեց, բայց չկարողացավ պահել իր շենքը։ Այն 2004-2005 թվականներից մաս-մաս օտարվել է, իսկ վերջնական գնորդը մոսկվաբնակ գործարար, «Հայյաթ» հյուրանոցի սեփականատեր Մուրադ Սարգսյանն էր։ 2008-ին ՀՀ արհմիությունների կոնֆեդերացիան տեղափոխվեց «Էրեբունի» հյուրանոցի երկրորդ մասնաշենք, որը եւս հանգուցյալ Մուրադ Սարգսյանն էր գնել։

Արհմիության շենքը, այսպես ասած, փոխանակեցին «Էրեբունի» հյուրանոցի տարածքի հետ։ «Արհմիությունները ձեռք բերեցին Մուրադից շենքը, նորոգեցին ու նստեցին այնտեղ։ Հիմա էլ այնտեղ են։ Կիսատ-պռատ բաներ էին մնացել, Մուրադի մահից հետո նրա եղբայրը՝ Վայոց Ձորի նախկին մարզպետ Սամվել Սարգսյանը, այդ գործարքն ավարտեց։ Մամուլում կարդում եմ՝ Ռոբերտ Քոչարյանն է վաճառել եւ այլն։

Իրականում նա ոչ մի կապ չունի էդ շենքի վաճառքի հետ, բացարձակ հերյուրանք է։ Դա Մուրադ Սարգսյանի ընտանիքի սեփականությունն է»,- ասում է Մուրադ Սարգսյանի հին ընկերներից մեկը, ով մոտ է նրանց ընտանիքին։ ՀԱՄԽ-ի շենքը ներկայում մեջ-մեջ է արված մի քանի տնտեսվարողների միջեւ՝ Z group, Senior, Converse Bank։ Բայց ամբողջությամբ անգործության է մատնված։ Այնտեղ աշխատում էր հոլստեյն, որը նախկինում հանդիպումների վայր էր։ Բայց հիմա ամբողջ շենքը դատարկ է, ո՛չ հանդիպումների վայրն է աշխատում, ո՛չ հոլստեյնը կա, ո՛չ էլ՝ «Senior» հյուրանոցը։ 2016 թվականից շենքը դատարկ է»:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բիթքոյնը մասամբ վերականգնվել է 2024 թվականի աշնանից նվազագույն մակարդակին հասնելուց հետոԱթենքի օդանավակայանում 15 կգ կանեփով ձերբակալել են միջազգային թմրամաֆիայի ենթադրյալ անդամի 2027-ի գլխավոր հաջողակները․ Կենդանակերպի ո՞ր 4 նշանների կյանքն է արմատապես փոխվելու դեպի լավըՄարգարա-Վանաձոր ճանապարհին «Nissan Elgrand»-ը գլորվելով հայտնվել է դաշտում. Կան վիրավորներՈստիկանը կրակել և սպանել է նախկին հոկեյիստ 37-ամյա Նիկո Սակետիին ՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածելՀայաստանի բռնցքամարտի հավաքականը Մ23 Եվրոպայի առաջնությունն ավարտել է երկու բրոնզե մեդալով 246 անգամ անհամաչափ առևտուր. ո՞ւմ է ձեռնտու «խաղաղությունը»․ Սուրենյանց Թրամփը չի բացառել Ամանորից հետո Իրանի դեմ հարվածների վերսկսումը և սպառնացել է խորտակել նրա լցանավերը Ուկրաինացին մահացել է Ռումինիայի լեռներում՝ սահմանն ապօրինի հատելուց հետո. ևս երկուսին ողջ են գտել Կալիֆոռնիան Գոհաբանության օրվան ընդառաջ պատրաստվում է փոթորիկների և ջրհեղեղների (լուսանկարներ)Ջերմուկի խաչմերուկից մինչև Սիսիանի խաչմերուկ հատվածը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար Հունաստանում 14-ամյա դեռահասը ծրագրել էր դպրոցում զանգվածային հրաձգություն իրականացնել՝ հասակակիցների հալածանքների պատճառովԱրհեստական բանականությունը կարող է օգնել մարդկանց ապրել մինչև 1400 տարիԻնչ տեսք ունի Հրանտ Թոխատյանը՝ երկարատև հիվանդությունից հետո (Լուսանկար) Բենինը Ֆրանսիայից պահանջել է վերադարձնել գաղութային ժամանակաշրջանում երկրից դուրս բերված արվեստի գործերը Վրաստանի խորհրդարանական մեծամասնությունը մտադիր է արգելել փոխնակ մայրությունըՎահան Կոստանյանը Կլաուդիո Կորդոնեի հետ քննարկել է Սիրիայում իրավիճակը Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներԼիսաբոնում հազարավոր մարդիկ բողոքի ցույցի են դուրս եկել հորդառատ անձրևի տակ՝ գների աճի և բնակարանային ճգնաժամի պատճառով (Լուսանկարներ)Գերմանիայում եկեղեցում շմոլ գազից մարդիկ են թունավորվել Շղթայական վթար Երևանյան լճի մոտ. Կա զոհ և վիրավորներԻմ կարծիքով, ոչ ադեկվատ վիճակում են. ԼավրովՈւկրաինայում հինգհարկանի բնակելի շենք է փլուզվել. փլատակներում մարդիկ են մնացելՄայր Աթոռում կատարվել է 9 սարկավագների ընծայման կարգը Նորվեգիայի Տրոմսյոյի օդանավակայանում տարհանում են իրականացրել. Ի՞նչ է հայտնիՄահացել է «Ուրախ կարուսել» և «Թևեր, ոտքեր և պոչեր» մուլտֆիլմերի սցենարիստ Ալբերտ Իվանովը Յակուտիայում տղամարդը սպանել է 15-ամյա խորթ որդուն, վիրավորել 14-ամյա որդուն, հարձակվել կնոջ վրա, ապա ինքնասպան եղելՎարդենիսի, Մարտունիի, Աշոցքի տարածաշրջաններում ձյուն է տեղում Մեկնարկը՝ աբովյանցիների վստահությամբ, ջերմությամբ ու աջակցությամբ. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)Մանրամասներ են հայտնի դարձել Իտալիայի ոստիկանության նախկին պետի մահվան մասինԱրարատի պետական քոլեջի 15-ամյա երկու ուսանողներ դասի են գնացել ատրճանակով ու գաղտնի փականով դանակովԱրա Գևորգյանի «Արցախ» ստեղծագործությունը հնչել է Վրաստանի հեռուստատեսության X Factor նախագծում (Տեսանյութ)Վլադիմիր, սա անընդունելի է. Իտալիայի վարչապետը քննադատել է ԶելենսկիինԳագիկ Սուրենյանը տեղեկացնում է Ռուսները նոր բնակավայր են գրավելԼեռնավանում ՔՊ–ական պատգամավորը քարոզարշավի ժամանակ հայհոյել է գյուղացիներից մեկին. քաշքշուկ է սկսվել. ԻոաննիսյանԻնդոնեզիայում հրուշակեղենի գործարանում խոշոր հրդեհ է բռնկվել. կան զոհերԲելգիան գործադուլի պատճառով 14 ժամով կփակի իր օդային տարածքը Թալինում պարեկներն ու 2 երիտասարդ տղաները «Նիսան»-ում բռնկված կրակի ճիրաններից փրկել են ՌԴ քաղաքացուն ու նրա ընտանիքի 6 անդամներին Վտանգավոր սմոգը կաթվածահար է արել երթևեկությունը Պակիստանում․ Լահորը դարձել է աշխարհի ամենաաղտոտված քաղաքը Կալիֆոռնիայում երեկույթի ժամանակ քրեական խմբավորումների միջև կրակnցների հետևանքով ինը մարդ վիրավnրվել է Հանրապետությունում տեղումներ են սպասվում. օդի ջերմաստիճանը կնվազիՀրապարակվել են նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների վերջնական ցուցակները Գեղարքունիքում ու Լոռիում ուժեղ քամու հետեւանքով ծառեր են տապալվել, տանիքներ վնասվել Լրտեսության գործով դատապարտված՝ «Ինտեր ՌԱՕ»-ի նախկին թոփ մենեջեր Կարինե Ցուրկանի պատիժը մեղմացվել է Մոուրինյուն հեռացել է մամուլի ասուլիսից՝ Ռոնալդուի մասին հարցից հետո Մեծապես կարևորում ենք Լիբանանի հետ քաղաքական բարձր մակարդակի երկխոսության ամրապնդումը. Փաշինյանը՝ Սալամին ԱՄՆ ներգաղթի ծառայության գործակալները Սիեթլի օդանավակայանում՝ ինքնաթիռի մոտ, երկու մարդու են ձերբակալել Հրաչյա Քոչարի փողոցում բախվել են «Zeekr»-ը, «Mercedes»-ը և «Volkswagen»-հ. կան վիրավորներ
Ամենադիտված