Միլի Բոբի Բրաունը ցանկություն է հայտնել մարմնավորելու Բրիթնի Սփիրսին
ԼուսանկարներThe Drew Barrymore Show-ի մի դրվագի ձայնագրման ժամանակ դերասանուհի Միլի Բոբի Բրաունը խոստովանել է, որ երազում է մարմնավորել Բրիթնի Սփիրսին երգչուհու կյանքի մասին պատմող ֆիլմում։ Այդ մասին գրում է Daily Mail-ը։
Դրյուն հարցրել է, թե դերասանուհին ինչով կցանկանար զբաղվել իր կարիերայում: «Ես ուզում եմ իրական մարդու մարմնավորել», - պատասխանել է Միլին՝ հավելելով, որ կցանկանար վերամարմնավորվել՝ որպես Բրիթնի Սփիրս։
«Կարծում եմ, որ նրա պատմությունն առաջին հերթին համահունչ է իմ պատմությանը», - բացատրել է դերասանուհին: Նա ասել է, որ ինչպես Սփիրսը, նա մեծացել է հանրության ուշադրության ներքո:
«Երբ ես նայում եմ նրա լուսանկարներին, ինձ թվում է, որ ես կարող եմ պատմել նրա պատմությունը ճիշտ ձևով: Եվ միայն նրա»,- ավելացրել է Միլի Բոբի Բրաունը։
Դրյու Բերիմորը զարմացել է զրուցակցի պատասխանից, բայց գովել է նրան 18 տարեկանում «իմաստուն» և «թույն» լինելու համար: