Երկու տարեկան տղան քթի կաթիլների պատճառով՝ հայտնվել է վերակենդանացման բաժանմունքում
ԱշխարհՏղան Օրենբուրգի շրջանային մանկական հիվանդանոց է ընդունվել թունավորման նախանշաններով, հայտնում է Orb.ru-ն։
Ծնողները ինքնուրույն բուժել են որդուն մրսածությունից, փոքրիկին անհանգստացրել է քթի փակվածությունը։ Վիճակը մեղմելու համար մայրը երեխայի մքթի մեջ կաթիլներ է լցրել։ Փոքրիկի ինքնազգացողությունը հանկարծակի վատացել է, ընտանիքը դիմել է բժշկի։
«Հիվանդի մոտ նկատվել է քնկոտություն, սրտխառնոց, մարմնի ջերմաստիճանի զգալի նվազում և սրտի զարկերի դանդաղում: Նրան տեղավորել են վերակենդանացման բաժանմունքում»,- ասել են բժիշկները։
Նրանք ողջ գիշեր պայքարել են երեխայի կյանքի համար, նրա վիճակը կայունացել է։ Մեկ օր անց տղան դուրս է գրվել հիվանդանոցից։