Ալիևը սպառնացել է Հայաստանին և Իրանին
ԻրանԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բռնազավթված Շուշիում, ելույթ ունենալով զինծառայողների առջև, նոր սպառնալիքներ է հնչեցրել։
Նախ նա հայտարարել է, թե ադրբեջանական բանակն արդեն ցուցաբերել է «իր ուժն ու պրոֆեսիոնալիզմը», և տարածաշրջանում «հիմնական ազդեցությունը», «գլխավոր խոսքն» «Ադրբեջանինն է»։
«Եթե հարկ լինի, մենք ևս մեկ անգամ ի ցույց կդնենք դա և կհասնենք ցանկալի արդյունքի։ Դա գիտեն բոլորը, թող իմանան նաև նրանք, ովքեր Հայաստանին աջակցելու համար մարտական զորավարժություններ են անցկացնում մեր սահմանին։ Ոչ ոք մեզ չի կարող վախեցնել»,- հավելել է Ալիևը։