Դավիթ Մանուկյանը մոտ 2 մլն ռուբլի է ծախսել պլաստիկ վիրահատությունների վրա
ԱյլՊլաստիկ վիրաբույժ Դարիա Ֆետիսովան «Звездач» Telegram ալիքին տված հարցազրույցում ասել է, որ բլոգեր Դավան՝ Դավիթ Մանուկյանը, բազմիցս փոխել է իր արտաքինը բժշկական միջամտության օգնությամբ։
«Դավիթը մարմնի լիպոմոդելավորում է արել, լիպոսակցիա է կատարվել ճարպային պատվաստումով՝ որովայնի կառուցվածքային ծավալի տեսքով։ Նաև դեմքի լիպոսակցիա, որը, ամենայն հավանականությամբ, համալրվել է ֆիլերներով կամ թելերի տեխնիկայով»,- վստահեցրեց Ֆետիսովան։
Նա նաև ենթադրել է, որ Դավան օգտվել է մեզոթերապիայի և բիոռեվիտալիզացիայի ծառայություններից՝ դեմքի այտուցվածությունը նվազեցնելու և մաշկի որակը բարելավելու համար։ ԶԼՄ-ների տվյալներով՝ բլոգերը ընդհանուր առմամբ մոտ 2 մլն ռուբլի է ծախսել պլաստիկ վիրահատությունների վրա։