Մեծ Բրիտանիայի կառավարությունը հայտարարել է լազերային զենքի նոր փորձարկումների մասին
ԱշխարհՄեծ Բրիտանիան իրականացրել է DragonFire հեռահար լազերային ուղղված էներգետիկ զենքի նոր փորձարկումներ, ասվում է բրիտանական կառավարության կայքում հրապարակված հաղորդագրությունից։
Նշվում է, որ DragonFire-ի փորձարկումներն անցկացվել են Պորտոն Դաունում՝ Պաշտպանության դեպարտամենտի պաշտպանական գիտության և տեխնոլոգիաների լաբորատորիայում։ Լազերի բնութագրերը գաղտնի են պահվում:
Հայտարարությունից հետևում է, որ ավելի վաղ մասնագետները փորձարկել են լազերի՝ թիրախներին բարձր ճշգրտությամբ հետևելու և ճառագայթը ընտրված կետում պահպանելու կարողությունը։ Նոր փորձարկումները ներառում էին DragonFire լազերային զենքի նախատիպը տարբեր հեռավորությունների վրա գտնվող բազմաթիվ թիրախներ խոցելու համար: Այս փորձարկումները կօգնեն ավելի լավ վերլուծել լազերային զենքի գործողությունը և դրանց բնութագրերը՝ հաշվի առնելով հեռավորությունը, ասվում է հաղորդագրության մեջ։