30-ականների նկարներում նկատել են «ժամանակի ճամփորդի». The Sun
ԱյլՀամացանցում են հայտնվել կադրեր 30-ականների նկարահանումներից՝ կնոջ պատկերով, ում ձեռքում դավադրության տեսաբանները հեռախոս են նկատել։ Այս մասին հայտնում է The Mirror-ը։
1937 թվականին նկարահանված ֆիլմի կադրերում հեռուստադիտողների ուշադրությունը գրավել է մի կին, ով, նրանց կարծիքով, առանձնանում է մնացածներից իր հանդերձանքով և ձեռքին բռնած սարքով։
Կինը կրում է կարճ թևերով զգեստ ու սև գլխարկ և տարբերվում է նկարում պատկերված մյուս անձանց ընդհանուր ոճից։ Ավելին, նրա ձեռքերում կա ժամանակակից բջջային հեռախոս հիշեցնող մի բան, թեև դրանք առաջին անգամ հայտնվել են այս ֆիլմի նկարահանումներից մոտ 50 տարի անց։
Սա բուռն քննարկում է առաջացրել դավադրության տեսության կողմնակիցների շրջանում, հայտնում է The Sun-ը։ Ոմանք ենթադրել են, որ նա ժամանակի ճամփորդ է, սակայն տեղեկություններ չկան, թե ով է այդ կինը և ում հետ է խոսում։