Շվեդիան խոստացել է կատարել Թուրքիայի բոլոր պահանջները
ԱշխարհՇվեդիան ամբողջությամբ կիրականացնի Թուրքիայի հետ Հյուսիսատլանտյան դաշինք մտնելու հարցի շուրջ համաձայնագիրը։ Այս մասին հայտարարել է Շվեդիայի վարչապետ Օլոֆ Քրիստերսոնը Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի հետ բանակցություններից հետո, ում խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
«Շվեդիան կկատարի Թուրքիայի հանդեպ իր բոլոր պարտավորությունները»,- ընդգծել է Շվեդիայի վարչապետը։
Նա նաև խոստացել է, որ երկիրը կշարունակի կատարել իր պարտավորությունները՝ որպես դաշինքում դաշնակից։
Ավելի վաղ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Շվեդիայի և Ֆինլանդիայի իշխանությունները բավականաչափ ջանքեր չեն գործադրում ՆԱՏՕ-ին անդամակցելու համար։ Նրա խոսքով՝ երկու երկրներն էլ որոշակի միջոցներ են ձեռնարկել, սակայն դեռ չեն կատարել Անկարայի բոլոր պայմանները։