Թուրք լրագրողը կոչ է անում աջակցել 35 միլիոն թուրքերին ընդդեմ Իրանի
ԻրանԹուրքական TGRT Haber հեռուստաընկերության մեկնաբան Էքրեմ Աքելը աջակցություն է հայտնել Իրանի թյուրքալեզու նահանգում Իրանի իշխանությունների դեմ բողոքի ցույցերին և կոչ է արել բոլոր թուրքերին անել նույնը։
Թուրք լրագրողը պնդում է, որ Իրանի Ադրբեջան նահանգում ապրում է 35 միլիոն թուրք, ովքեր իրենց եղբայրներն են։ Նրա խոսքով, իրանական Թավրիզի թուրքերը ազատություն են ուզում, թուրքական պետությունն ու նրանց իրավունքները պետք է հարգվեն։