Չինաստանի նախագահը բանակին կոչ է արել պատրաստ լինել ռազմական գործողությունների
ԱշխարհՉինաստանի ժողովրդական ազատագրական բանակը պետք է հոգա սեփական մարտունակության բարելավման մասին և պատրաստ լինի ռազմական գործողությունների։ Այս մասին հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը։
Նրա կարծիքով՝ բանակի ղեկավարությունը պետք է փորձի նորամուծություններ մտցնել և ստեղծել հուսալի մեխանիզմներ, որպեսզի ՉԺՀ-ի զինվորականները կարողանան արդյունավետորեն մասնակցել ռազմական գործողություններին ապագայում»,-ասել է Սի Ցզինպինը Չինաստանի Կոմունիստական կուսակցության կենտրոնական ռազմական հանձնաժողովի հրամանատարության համատեղ օպերատիվ կենտրոնի ստուգման ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Նա նշել է, որ «աշխարհում ավելի ու ավելի արագ են տեղի ունենում դարաշրջանային փոփոխություններ», ինչը նշանակում է, որ ավելանում են անորոշությունն ու «ապակայունացնող գործոնները», որոնք կարող են ազդել Չինաստանի անվտանգության վրա։ «Մենք պետք է ամուր կերպով պաշտպանենք մեր հայրենիքի ազգային ինքնիշխանությունը, անվտանգությունը և զարգացման շահերը»,- եզրափակել է Չինաստանի նախագահը։