Վաղը տեղի կունենա Գագիկ Ծառուկյանի գործով դատավարության առաջին նիստը Գևորգ Պապոյանն այցելել է նավթամթերքի, մետաղների վերամշակմամբ և կենսագազի արտադրությամբ զբաղվող ընկերություններ Թուրքիայում Ադրբեջանի դեսպանատան առջև բողոքի ցույց է տեղի ունեցել դպրոցներում հիջաբ կրելու արգելքի դեմ ԵՄ անդամակցության շուրջ դեռևս չենք ունեցել խորքային հանրային քննարկումներ. Միրզոյան ՍԴ նախագահի ընտրությունը կկայանա ժամը 16։00-ին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը մասնակցել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի խորհրդաժողովին Սիլիկյան թաղամասում մազութի գործարանում հրդեհ է բռնկվել․ այրվել են սարքավորումներ և բիտում. հրդեհը մեկուսացվել է Ամուլսարի հանքի շահագործման արդյունքում Հայաստանի բյուջեն տարեկան կարող է ստանալ 120-130 մլն դոլար հարկեր և ռոյալթիներ ՄՔԾ պարզաբանումը՝ անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրման նոր համակարգի վերաբերյալ Վազքի միջազգային մրցույթ․ հոկտեմբերի 17-ին և 18-ին երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի Տնտեսությունը չի լինում արևմտամետ կամ ռուսամետ․ Գագիկ Ծառուկյանը՝ Կենտրոն ՔԿՀ-ից Սևանի ափին գտնվող 41 հողատարածք՝ 613.7 մլն դրամ արժեքով, վերադարձվել է պետությանը 

Փաշինյանը սպառնացել է թիմակիցներին․ մանրամասներ ՔՊ-ի փակ հավաքից. «Հրապարակ»

Հայկական Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեի ուշ երեկոյան տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի եւ ՔՊ խմբակցության պատգամավորների այդքան սպասված հանդիպումը։ Սպասված էր այն պարզ պատճառով, որ տեղի ունեցավ ՔՊ համագումարից եւ հատկապես վարչության ընտրությունների կեղծումից հետո։ Եվ նախորդ հանդիպումը հենց այդ կեղծման պատճառով չեղարկվել էր, քանի որ Նիկոլ Փաշինյանը, ասում են, վրդովված է եղել:

Մի խոսքով` ՔՊ-ականները, շունչները պահած, սպասում էին այս հանդիպմանը՝ հասկանալու, թե իրականում ինչ է կատարվել ՔՊ համագումարում, ովքեր են կեղծարարները, եւ ինչ է սպասվում վերջիններին: Ընդհանուր գծերով ՔՊ-ում, իհարկե, տեղյակ էին, թե ՔՊ պատգամավորների եւ գործադիրի որ խմբակն է զբաղվել ընտրությունների կազմակերպչական աշխատանքներով, սակայն չէին կարծում, թե վարչության  ընտրությունների արդյունքներն ու այնտեղ տեղ գտած անճշտությունները «տեխնիկական» են` անփութության հետեւանք:

Ներսում բոլորն էլ վստահ են, որ ՔՊ վարչության ընտրությունները կեղծվել են, իսկ անփութության մասին հեքիաթները մարդկանց աչքին թոզ փչելու համար են։ Հիշեցնենք նաեւ, որ Փաշինյանն անցած երեքշաբթի էր նախատեսել հանդիպել ՔՊ-ականների հետ, որպեսզի պատմեր Սոչի եւ Թեհրան կատարած այցերի մանրամասները, սակայն այդ հանդիպումը վերջին պահին չեղարկվել էր։

Ինչեւէ, նախօրեի երեկոյան Փաշինյանը հանդիպման է ներկայացել աննախադեպ սառնասրտությամբ եւ հանդիպումը սկսել է հիշյալ հանդիպումների եւ բանակցային գործընթացի վերաբերյալ հաշվետվությամբ։ Ուրախությամբ տեղեկացրել է, որ գործընթացը հօգուտ հայկական կողմի է ընթանում` այն առումով, որ Հայաստանին հաջողվում է մանեւրել Արեւմուտք-Ռուսաստան հակամարտության արանքում, եւ հատկապես Սոչիի հանդիպումից հետո ինքը «հաղթած» է դուրս եկել, քանի որ հրապարակային չի հրաժարվել Պուտինի առաջարկից, բայց փոխարենը վերջինս չի կարողացել կատարել իր խոստումը եւ Ալիեւին պարտադրել, որ ընդունի խաղաղության պայմանագրի ռուսական տարբերակը, որում առկա է Արցախի մասին կետ։

Նկատենք, որ հոկտեմբերի 31-ին Սոչիում Պուտինի գլխավորությամբ Ալիեւ-Փաշինյան հանդիպումից օրեր անց հարցազրույցով հանդես եկած ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ու այլ ՔՊ-ական պաշտոնյաներ փորձում էին բանակցությունների տապալման եւ խաղաղության պայմանագրի ձգձգման մեղքը գցել Պուտինի «գրպանը»։ Մասնավորապես, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել էր, թե հանդիպումից առաջ Մոսկվան խոստացել էր համոզել Բաքվին, որ եզրափակիչ հայտարարության մեջ տեղ գտնի «Լեռնային Ղարաբաղ» անվանումը, սակայն չէր արել դա։

Մոսկվայի ուղղությամբ քարեր նետեց նաեւ Ռուբեն Ռուբինյանը՝ մոռանալով, որ մինչեւ Սոչիի հանդիպումն էր Փաշինյանը հայտարարել Արցախի կարգավիճակի նշաձողն իջեցնելու եւ արեւմտյան տարբերակին իր համաձայնության մասին, որում Արցախի մասին հիշատակում չկա։ Ռուբինյանը նոյեմբերի 7-ին «Ազատությանը» տված հարցազրույցում նշել էր․ «Հայկական կողմը, բնականաբար, առաջարկել եւ պնդել է, որ Լեռնային Ղարաբաղին անդրադարձ լինի, կամ «Լեռնային Ղարաբաղ» տերմինը նշվի, եւ խաղաղապահների մանդատի երկարացման հարցն է բարձրացրել, եւ, ընդհանրապես՝ մեր հայտնի դիրքորոշումները բարձրացվել են, բայց համաձայնության հասնել բոլոր հարցերով հնարավոր չի եղել, ինչն էլ արտահայտված է ընդունված հայտարարության մեջ, որն ընդհանուր հայտարարություն է, եւ առաջընթաց չի երեւում այդ հայտարարությունից»:

ՔՊ-ական պատգամավորներին, սակայն, առավել հետաքրքրել են ներկուսակցական խնդիրները, Փաշինյանի արտաքին քաղաքական թեմային նվիրված հաշվետվությունը երկար-բարակ լսելուց հետո նրանք հետաքրքրվել են կատարվածի մասին, եւ թե ինչ պատիժ է սպառնում զեղծարարներին։ Այս թեմայով հարցեր են տվել պատգամավորներ Լիլիթ Մինասյանը, Սրբուհի Գրիգորյանը, Արթուր Հովհաննիսյանը, Հովիկ Աղազարյանը եւ եւս մեկ-երկու հոգի։ Նիկոլ Փաշինյանը, առանց անուններ տալու, անխնա քննադատել է ընտրակեղծարարներին եւ ասել, որ դեռ ճշտումներ են արվում, սպառնացել է, որ չի խորշելու անգամ քրեական պատասխանատվության ենթարկել նրանց, ովքեր միտումնավոր կեղծիքներ են իրականացրել։ Սրանով էր թերեւս պայմանավորված, որ երեկ որոշ մեղավորներ, հոգեխանգարմունքի մեջ ընկած, վիրավորանքներ էին հասցնում իրենց զեղծարարությունները լուսաբանած լրագրողներին։ Այդ հանդիպմանը ներկա են եղել վարչության, ինչպես նաեւ կառավարության գրեթե բոլոր անդամները, բացառությամբ Սուրեն Պապիկյանի։

Մեզ պատմեցին, որ Հովիկ Աղազարյանը Նիկոլ Փաշինյանին հասկացրել է, որ եթե զեղծարարությունները միտումնավոր չլինեին, ապա իր առաջարկած բոլոր մեխանիզմները կներդնեին վարչության ընտրությունների ժամանակ, ինչը չի արվել։ Փաշինյանը պատասխանել է, որ տեղյակ է այդ մասին, թե ինչ է առաջարկել Աղազարյանը: Սակայն մեր աղբյուրը չմանրամասնեց, թե ինչ հսկողական մեխանիզմներ է առաջարկել ՔՊ-ի ամենաօրիգինալ պատգամավորը` Հովիկ Աղազարյանը»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ռուբիոն հոկտեմբերի 17-22-ը կայցելի Ուզբեկստան և ՀնդկաստանՎաղը տեղի կունենա Գագիկ Ծառուկյանի գործով դատավարության առաջին նիստըԳևորգ Պապոյանն այցելել է նավթամթերքի, մետաղների վերամշակմամբ և կենսագազի արտադրությամբ զբաղվող ընկերություններԼուլա դա Սիլվան խոստացել է վերընտրվելու դեպքում անհատ ձեռնարկատերերի համար լայնածավալ աջակցության փաթեթ մեկնարկելԹուրքիայում Ադրբեջանի դեսպանատան առջև բողոքի ցույց է տեղի ունեցել դպրոցներում հիջաբ կրելու արգելքի դեմԵՄ անդամակցության շուրջ դեռևս չենք ունեցել խորքային հանրային քննարկումներ. ՄիրզոյանՍԴ նախագահի ընտրությունը կկայանա ժամը 16։00-ինՄեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը մասնակցել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի խորհրդաժողովինՍիլիկյան թաղամասում մազութի գործարանում հրդեհ է բռնկվել․ այրվել են սարքավորումներ և բիտում. հրդեհը մեկուսացվել էԹրամփը հայտարարել է Ալյասկայից Թայվան գազի մատակարարման վերաբերյալ համաձայնագրերի մասինԱմուլսարի հանքի շահագործման արդյունքում Հայաստանի բյուջեն տարեկան կարող է ստանալ 120-130 մլն դոլար հարկեր և ռոյալթիներՄՔԾ պարզաբանումը՝ անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրման նոր համակարգի վերաբերյալԶելենսկի. ԱՄՆ-ը երեկ երեկոյան կրկին չկարողացավ հետախուզական տվյալներ տրամադրել ՈւկրաինայինԶելենսկին կժամանի Լոնդոն՝ Սթարմերի հետ բանակցությունների Վազքի միջազգային մրցույթ․ հոկտեմբերի 17-ին և 18-ին երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվիՏնտեսությունը չի լինում արևմտամետ կամ ռուսամետ․ Գագիկ Ծառուկյանը՝ Կենտրոն ՔԿՀ-իցԹայվանը կարող է մինչև ամսվա վերջ ԱՄՆ-ից ստանալ վեց նոր F-16V կործանիչներ Սևանի ափին գտնվող 41 հողատարածք՝ 613.7 մլն դրամ արժեքով, վերադարձվել է պետությանըԱլեքսանդրապոլի պայմանագիրը Հայաստանի փաստացի վիլայեթացման ամրագրումն էր․ ՇարմազանովՄոսկվայի ուղղությամբ մեկ գիշերվա ընթացքում խոցվել է 493 անօդաչու թռչող սարքԹրամփը Բայդենին անվանել է Ուկրաինայում տեղի ունեցող հակամարտության պատասխանատուներից մեկը ԱԳ քարտուղարը Վարշավայում մասնակցել է ԵՄ-ի հետ հարաբերությունների զարգացման վերաբերյալ քննարկմանԹուփաք Շաքուրի սպանության մեջ մեղադրվողը դատապարտվեց ցմահ ազատազրկմանWSJ. ԱՄՆ-ի օդային հարվածները չեն կարողացել կանխել կոկաինի արտադրության աճը ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենԲագան. հազարավոր տաճարների հովիտըՀանրապետությունում առաջիկա օրերին սպասվում է անձրևային եղանակԵրևանում դանակահարության դեպքով 7 անձ է ձերբակալվել․ 20-ամյա երիտասարդի կյանքը փրկվել էԹրամփը սպառնացել է նոր գործողություններ ձեռնարկել Իրանի դեմ Թրամփն ու Նեթանյահուն քննարկել են առաջիկա շաբաթներին Իրանին նոր հարվածներ հասցնելու հնարավորությունըՍամվել Կարախանյան․ «Մեզ բախտ է վիճակվել մեր խոսքով և պահվածքով ավանդ ունենալ Հայաստանի առաջընթացի գործում»Հայաստանը և Ադրբեջանը տարածքների փոխանակում պետք է իրականացնեն. ՓաշինյանՍահմանադրությունը ներկայացվել է ՔՊ վարչությանը. մանրամասներ․ «Ժողովուրդ» «Իրավունք». Ինչ նոր հրահանգ են ստացել ուրացած հոգեւորականները«Հրապարակ». Ինչու է ԱՄՆ ներկայացուցիչը թաքցրել հանդիպման մանրամասները «Հրապարակ»․ 14 բլոգերի համար ճաշ, նվերներ, ծաղիկներ ՊՆ-ն փորձում է ցույց տալ, թե բանակը հասարակության հայելին է․ ինքնասպանությունների թվերի շուրջ նոր զարգացումներ․ «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Ավինյանն ու թիմը նախընտրական «չիստկա» են սկսել Փաշինյանի կոշտ հայտարարությունից հետո «Հրազդան ցեմենտի» գործարքը հայտնվել է հարցականի տակ․ 450 աշխատողի ճակատագիրն անորոշության մեջ է․ «Ժողովուրդ» «Իրավունք». Սյունեցի պատգամավորները տեղները չեն գտնում«Հրապարակ»․ Աննա Հակոբյանը մոբիլիզացրել է բուհերը Երբ և ինչու պետք է «նստի» Հայկ Սարգսյանը. «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Գուրգեն Արսենյանը Մոսկվայի իր նստավայրում մեծ միջոցառում է կազմակերպել ՀԱՊԿ-ի «Արգելք-2026» զորավարժության շրջանակում զինծառայողները գործնական վարժանքներ են իրականացնումՊլանային գազանջատումներ Սյունիքի և Լոռու մարզերումՌոնալդուն մոտենում է 1000-րդ գոլինԲելգիայի փոխվարչապետ. «Եվրոպան պիտի խորացնի գործակցությունը Թուրքիայի հետ»Honda-ն մինչև 2030 թվականը կներկայացնի 15 նոր հիբրիդային մոդելԵս երբեք չեմ մոռանա․ Թրամփը կոշտ ուղերձ է հղել հութիներին ԵՄ երեք երկրներ առաջարկել են եվրոպական օրենսդրության համար «արտակարգ արգելակ» կիրառել
Ամենադիտված