Քեյթ Մոսին կասկածում են թմրանյութեր օգտագործելու մեջ
Քեյթ Մոսի երկրպագուների շրջանում անհանգստություն է առաջացրել այն բանից հետո, երբ նա ձախողել է իր ելույթը WSJ ամսագրի 2022 թվականի նորարար մրցանակաբաշխության ժամանակ, հաղորդում է Page Six-ը։
48-ամյա սուպերմոդելը «Տարվա նորարար» արձանիկը նվիրել է Saint Laurent նորաձևության տան կրեատիվ տնօրեն Էնթոնի Վակկարելոյին։ Իր ելույթի ժամանակ Քեյթ Մոսը նկատելիորեն նյարդայնացած է եղել՝ մի քանի անգամ կակազել է և որոշ բառեր շփոթել։
Սոցիալական ցանցերի օգտատերերը մտահոգություն են հայտնել Քեյթ Մոսի տարօրինակ պահվածքի և խճճված խոսքի կապակցությամբ՝ ենթադրելով, որ սուպերմոդելը վերադարձել է հին սովորություններին։
«Նա ակնհայտորեն թմրանյութ է օգտագործում», «Վստահ եմ, որ նա թմրանյութ է օգտագործում», «Կարծես դիետիկ կոլան միակ կոլան չէ, որը նա ներկայացնում է»,- գրել են օգտատերերը սոցիալական ցանցերում։
90-ականներին Քեյթ Մոսը տառապում էր թմրամոլությունից, իսկ նորաձևության ոլորտում նրան անվանում էին «կոկաին Քեյթ»։ Տարիներ անց սուպերմոդելը հայտարարեց, որ վերջ է դրել ապօրինի թմրանյութերի օգտագործմանը և սկսել է առողջ կենսակերպ վարել։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)