ՀԱՊԿ-ի «Արգելք-2026» զորավարժության շրջանակում զինծառայողները գործնական վարժանքներ են իրականացնում Պլանային գազանջատումներ Սյունիքի և Լոռու մարզերում Ռոնալդուն մոտենում է 1000-րդ գոլին Բելգիայի փոխվարչապետ. «Եվրոպան պիտի խորացնի գործակցությունը Թուրքիայի հետ» Honda-ն մինչև 2030 թվականը կներկայացնի 15 նոր հիբրիդային մոդել Ես երբեք չեմ մոռանա․ Թրամփը կոշտ ուղերձ է հղել հութիներին ԵՄ երեք երկրներ առաջարկել են եվրոպական օրենսդրության համար «արտակարգ արգելակ» կիրառել Թռիչքների դադարեցում Նյուրնբերգի օդանավակայանում. ինքնաթիռը հնարավոր առևանգման ծածկագիր է փոխանցել Փոթորիկները Մեքսիկայում և ԱՄՆ-ում ջրհեղեղներ են առաջացրել. կան զոհեր Հայաստանի ծանրորդները սկսել են ելույթները Եվրոպայի երիտասարդների և Մ23 տարեկանների առաջնությունում Անտոնիու Գուտերեշը կայցելի Երևան․ հանդիպում կլինի Փաշինյանի հետ ՆԱՏՕ-ի տասնյոթ երկրներ սկսել են ամենամյա Steadfast Noon միջուկային զորավարժությունները 

Ադրբեջանը հուշարձանների ամենամյա վերականգման համար հատկացնում է 90 մլն դոլար, իսկ Հայաստանը` ընդամենը 1 մլն.

Գիտություն և Մշակույթ

Ամեն տարի Ադրբեջանը պատմական հուշարձանների վերկանգման գործընթացին հատկացնում է ավելի քան 90 մլն դոլար, մինչդեռ հայկական կառավարության տրամադրած գումարը չի հասնում նույնիսկ 1 մլն դոլարի:

Ծայրահեղ անմխիթար և մտահոգիչ` Հայաստանի պատմական հուշարձանների ներկայիս իրավիճակը միմիայն այսպես կարելի է բնորոշել:

Հուշարձանների զգալի մասը գտնվում է վթարային վիճակում, որոնց թվում նաև միջազգային նշանակություն ունեցող այնպիսի հուշարձաններ, ինչպիսիք են` Գառնիի ձորի Աղճոց վանքը, Հավուց թառը, Դսեղ գյուղի մոտ գտնվող Բարձրաքաշ սբ.Գրիգոր վանական համալիրը.. այս շարքը կարելի է անվերջ շարունակել: Այս հուշարձանները ամբողջովին դուրս են մշակութային և տուրիզմի շրջանառությունից, մինչդեռ ողջ աշխարհը` որպես զբոսաշրջության լավագույն գրավական, օգտագործում է նախևառաջ մշակութային հուշակոթողների` որպես տվյալ երկրի բրնեդ կիրառելու գործիքը:

«Գոյություն ունի եվրոպական մի կառույց, որի հուշարձանների պահպանության և վերականգման բաժնում ամեն երկիր տեղեկատվություն է տալիս, թե տարեկան որքան գումար է հատկացնում հուշարձանների վերակագնման համար, և ինչպես է վարում այդ քաղաքականությունը: Հայաստանի անունը նույնիսկ չի նշվում այնտեղ»,- նշում է Հայաստանի պատմական հուշարձանները վերականգնող ճարտարապետների ասոցիացիայի նախագահ Գագիկ Սողոմանյանը:

ԲարձրաքաշՀուշարձանների վերականգման համար Ադրբեջանն ամեն տարի հատկացնում է 90 մլն ԱՄՆ դոլար, իսկ Հայաստանում հուշարձանների պահպանության համար տրամադրվող գումարը նույնիսկ 1 մլն դոլար չի կազմում: Ըստ ասոցիացիայի նախագահի, օրինակ Մեծ Բրիտանիան ամենաշատ գումարն է տրամադրում հուշարձանների վերականգման գործին` մոտ 600 մլն ԱՄՆ դոլար* (Տես աղյուսակը): Հայաստանը տրամադրում է մոտավորապես 700 հազար ԱՄՆ դոլար:

Ճարտարապետը առավել քան համոզված է` այդ գումարով կարելի է տարեկան ընդամենը 1 հուշարձան վերականգնել: «Սա ուղղակի ծիծաղելի է թիվ է»,- նշում է ասոցիացայի նախագահը:
Ֆրասիան եվրոպական այն երկրներից է, ուր ամեն տարի այցելում է ավելի քան 60 մլն տուրիստ: Այս թիվը պայմնավորված է այն հանգամանքով, որ ֆրանսիական կառավարությունը հուշարձանների պահպանման խնդրին հատկացնում է մոտ 400 մլն եվրո:

Բելգիան, որը տարածքով գրեթե հավասար է Հայաստանին, տարեկան 102 մլն եվրո է տրամադրում արդեն վերականգնված հուշարձանների պահպանությանը: Հունաստանը հուշարձանների պահպանման համար տրամադրում է 266 մլն, իսկ Էստոնիան, որը ներկայումս 1,4 մլն բնակչություն ունեցող երկիր է` 3 մլն եվրո:

Համեմատական աղյուսակ

մի շարք Եվրոպական պետությունների կողմից Պատմական Հուշարձանների պահպանմանը տրամադրվող գումարների.

Երկրի անվանում

Տրամադրվող գումար /միլիոն €/

Բնակչություն

Տարածք /կմք/

Պետ. բյուջեի տոկոսը

1. Իսպանիա

1.526 մլն

46.662.000

504.782

0.6%

2. Գերմանիա

1.200 մլն

82.046.000

3. Ֆրանսիա

408 մլն

65.000.000

675.417

-

4. Մեծ Բրիտանիա

622/440/ մլն

60.940.000

244.101

-

5. Բելգիա

102 մլն

10.415.000

30.528

-

6. Հունաստան

266 մլն

11.260.000

131.940

0,5%

7. Էստոնիա

3 մլն

1.355.000

45.226

-

8. Ադրբեջան

90/87/ մլն

8.178.000

86.600

0,8%

9. Հայաստան

0,7/0,8 մլն

3.150.000

29.800

0,03-0,04%

Աղյուսակը տրամադրվել է Գագիկ Սողոմոնյանի կողմից

Եվ բոլորովին պատահական չէ, որ առաջատար տուրիզմի երկրները տարեկան հարյուրավոր միլիոն եվրո են տրամադրւմ իրենց Հուշարձանների պահպանման և օգտագործման համար:

«Օրինակ` Ֆրանսիան, որպես հակակրիզիսային միջոցներ ներարկել է հուշարձանների բնագավառը 2009 թ-ին 140 միլիոն եվրո, որպեսզի ավելացնի աշխատատեղերը այդ բնագավառում, ինչպես նաև ամրապնդի իր` առաջնորդի տեղը աշխարհում, ընդունելով տարեկան մոտ 65 միլիոն տուրիստ: Կամ Իսպանիան, որը ընդունում է տարեկան 49 միլիոն տուրիստ և զբաղեցնում է պատվավոր 2-րդ տեղը աշխարհում` ունենալով նպատակ` էլ ավելի զարգացնել այդ ցուցանիշը, ներդնում է Հուշարձանների պահպանման համար 1 միլիարդ 420 միլիոն եվրո», – վրդովված բարձրաձայնում է Գագիկ Սողոմանյանը:

Վերոնշյալ տվյալները հանգեցնում են այն եզրակացությանը, որ հայկական հուշարձանների պահպանությունն ու վերականգնումը բարձիթողի վիճակում են, մինչդեռ կառավարությունը անըդնմեջ բարձրաձայնում է Հայաստանում զբոսաշրջությունը գերակա ճյուղ հռչակելու մասին` դոփելով նույն տեղում:

vanq-surb-stepanosՀուշարձանների մեծամասնության վթարային վիճակը վկայում է այն մասին, որ մեր ազգային մշակութային ժառանգության պահպանումը և օգտագործումը չի համարվում պետական քաղաքականության առաջնահերթ գործունեության ոլորտ: Դա այն ժամանակ, երբ տուրիզմի ոլորտի զարգացումը համարվում է առաջնահերթ բնագավառ: «Մի պահ մոռացել ենք, որ տուրիզմի ինդուստրիայի զարգացման ամենակարևոր հումքը հանդիսանում է տվյալ երկրի պատմամշակութային Հուշարձանները»,- նշում է ասոցիացիայի նախագահը:

Պատմամշակութային ոլորտի բոլոր բարեփոխումները հնարավոր կլինի իրականացնել, եթե ստեղծվի հուշարձանների պահպանմամբ և օգտագործմամբ զբաղվող առանձին պետական մարմին: «Մենք առաջարկում ենք կառավարությանը ուսումնասիրել հնարավորությունը ստեղծելու Պատմական Հուշարձանների Պահպանման և Օգտագործման Կոմիտե` իրեն հատկացված համապատասխան բյուդջեով, որը կկազմի պետական բյուդջեի առնվազն 0.5 %»,- հավելում է ճարտարագետը:

Այս Կոմիտեն հնարավորություն կունենա մշակելու և իրականացնելու հուշարձանների պահպանման և օգտագործման քաղաքականությունը Հայաստանում, ինչպես նաև կոորդինացնելու և ղեկավարելու այդ բնագավառի հետ կապված բոլոր անհրաժեշտ աշխատանքները` ներգրավվելով բոլոր փորձառու մասնագետներին:

vanq-sb-grigorԱյնուամենայնիվ, հիշեցնենք, որ փետրվարի 1-ին ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն ու Պատմական հուշարձանները վերականգնող ճարտարապետների հայկական ասոցիացիայի նախագահ Գագիկ Սողոմոնյանը ստորագրեցին Փոխըմբռնման հուշագիր, որով կողմերը իրենց պատրաստակամությունը արտահայտեցին համագործակցելու հուշարձանների վերականգնման բնագավառում, մասնավորապես` հուշարձանների գլխավոր ճարտարապետների ինստիտուտի ստեղծման, հուշարձանների վերականգնման գիտանախագծային, գիտաարտադրական աշխատանքների իրականացման, հուշարձանների մոնիթորինգի անցկացման ուղղությամբ: Կողմերը պետք է իրականացնեն նաև բնագավառի մասնագետների վերապատրաստմանն ու բնագավառի օրենսդրության կատարելագործմանն ուղղված ծրագրեր:

Հայաստանի պատմական հուշարձանները վերականգնող ճարտարապետների ասոցիացիան լիովին պատրաստակամ է իրականացնել հուշագրում առկա կետերը, եթե իհարկե նախարարությունը շահագրգռված լինի ամբողջապես աշխատել նրանց հետ:

«Եթե կառավարության կողմից ամեն տարի տրամադրվի գոնե 10 մլն դոլար, ապա ես ձեզ խոստանում եմ, որ տարեկան 10 վերակնգնված հուշարձան կունենա Հայաստանի Հանրապետությունը»,- եզրափակում է ճարտարագետը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ՀԱՊԿ-ի «Արգելք-2026» զորավարժության շրջանակում զինծառայողները գործնական վարժանքներ են իրականացնումՊլանային գազանջատումներ Սյունիքի և Լոռու մարզերումՌոնալդուն մոտենում է 1000-րդ գոլինԲելգիայի փոխվարչապետ. «Եվրոպան պիտի խորացնի գործակցությունը Թուրքիայի հետ»Honda-ն մինչև 2030 թվականը կներկայացնի 15 նոր հիբրիդային մոդելԵս երբեք չեմ մոռանա․ Թրամփը կոշտ ուղերձ է հղել հութիներին ԵՄ երեք երկրներ առաջարկել են եվրոպական օրենսդրության համար «արտակարգ արգելակ» կիրառելԹռիչքների դադարեցում Նյուրնբերգի օդանավակայանում. ինքնաթիռը հնարավոր առևանգման ծածկագիր է փոխանցելՓոթորիկները Մեքսիկայում և ԱՄՆ-ում ջրհեղեղներ են առաջացրել. կան զոհերՀայաստանի ծանրորդները սկսել են ելույթները Եվրոպայի երիտասարդների և Մ23 տարեկանների առաջնությունումԱնտոնիու Գուտերեշը կայցելի Երևան․ հանդիպում կլինի Փաշինյանի հետՆԱՏՕ-ի տասնյոթ երկրներ սկսել են ամենամյա Steadfast Noon միջուկային զորավարժություններըՔննարկվել են նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցերԷներգետիկ հրադադարի հարցով շփումները շարունակվում են. Պեսկով22 կրիա հայտնաբերվել է լքված նավակումՌուսաստանը պատրաստ է համարժեք պատասխան տալ իր շահերից բխող նավերի զավթման փորձերին. ՌԴ ԱԳՆԱտլանտյան օվկիանոսի կենտրոնական հատվածում 6.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել2 դատախազի նկատմամբ կարգապահական տույժ է նշանակվելՊուտինը և ԱՄԷ նախագահը քննարկել են Թրամփի հետ դիզելային վառելիքի շուրջ համաձայնություններըԳյումրիում օտարերկրացի վարորդը բեռնատարով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի․ նա մահացել էԻրանը տնտեսական պատերազմն ավելի կարևոր է համարում, քան զինված դիմակայությունըՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչն Արմավիրում քննարկել է ընթացիկ խնդիրներըՌուսական ուժերը հինգ բալիստիկ հրթիռով հարվածել են Կիևին. ԶելենսկիԱրևելյան գործընկերության ապագան կախված է փոփոխվող իրողություններին հարմարվելու կարողությունից․ ՄիրզոյանԵԱՏՄ-ԱՊՀ․ համագործակցություն սպառողների անվտանգության ապահովման ոլորտումՄիրզոյանն ու Իրաքի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային հարցերՍաուդյան Արաբիայի և Եմենի հութիների միջև լարվածությունը պահպանվում էՀՀ ԶՈՒ ԳՇ պետը և Հնդկաստանի պաշտպանական քոլեջի պետը քննարկել են ռազմակրթական համագործակցությունըՔննարկվել են Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցության զարգացման հեռանկարներըԿոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿՈւկրաինան շարունակում է հետախուզական տվյալներ ստանալ ԱՄՆ-ից. ՍիբիհաԱդրբեջանի իշխող կուսակցությունը կոշտ է արձագանքել Էրդողանի խորհրդականինԳյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄՄիրզոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի իր գործընկերոջ հետԶինծառայող է վիրավորվել. Բաքուն կոշտ պատասխանել է թուրք պաշտոնյաներինՄԻՊ ներկայացուցիչները ՔԿՀ-ում առանձնազրույց են ունեցել հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետՎանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներԷրդողանը Սաուդյան Արաբիայի թագաժառանգին աջակցություն է հայտնել NASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրաNYT. ԱՄՆ-ն հրաժարվում է զիջումների գնալ Ուկրաինային՝ նավթավերամշակման գործարանների վրա հարձակումները դադարեցնելու պահանջներից հետոԿանանց Հայաստանի Մ-19 հավաքականը որակավորման փուլն ավարտեց հերթական խոշոր պարտությամբԻսրայելը Հունաստան է վերադարձրել անօրինական ճանապարհով արտահանված 22 հնագույն իր«Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբՖրանսիայում ավագ դպրոցի և համալսարանի ուսանողները կազմակերպեցին 360 բողոքի ցույցերՄիրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին․ «Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ»Ուկրաինան՝ առանց զենքի ու Starlink-ի՞․ Իրանը սպասում է հարվածների, ՆԱՏՕ-ն սպառնում էՄադյարը առաջարկել է Հունգարիայի խորհրդարանում ներդնել ալկոհոլի և թմրանյութերի թեստավորումՄիրզոյանը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ․ քննարկվել են առևտրային կապերի ընդլայնման հնարավորություններըԷդվարդ Կարապետյանը նշանակվել է Երևանի քննչական վարչության պետԵրեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանին առնչվող վարույթից հեռացնելը ոչ իրավաչափ ճանաչելու դատարանի որոշման դեմ դատախազությունը բողոք է ներկայացրել
Ամենադիտված