54-ամյա Դոննա Դ'Էրիկոն ժանյակավոր կրծկալով լուսանկար է հրապարակել
Լուսանկարներ
Ամերիկացի դերասանուհի, սցենարիստ և մոդել 54-ամյա Դոննա Դ'Էրիկոն կրծկալով անկեղծ լուսանկար է հրապարակել իր սոցցանցերի էջերում։
Լուսանկարում Baywatch-ի աստղը կանգնած է իր ննջասենյակում՝ սև ժանյակավոր կրծկալով:
«Ալեքսա, միացրու Ալիսիա Քիզի «Girl on Fire»-ը»,- մակագրել է լուսանկարը դերասանուհին։
Մի քանի ժամվա ընթացքում Դոննայի գրառումը հավաքել է ավելի քան հիսուն հազար հավանում։ «Դուք զարմանալի տեսք ունեք», «Ինչպե՞ս եք կարողանում նմանվել 25 տարի առաջվա կերպարին», «Թեժ: Մոլորակի ամենասեքսուալ կինը», «Ինչպե՞ս կարող ես այդքան կատարյալ լինել», - գրել են երկրպագուները մեկնաբանություններում։
«Ես ապրում եմ առատության մեջ, երբ խոսքը վերաբերում է տղամարդկանց, այնպես որ ես երբեք միայնակ չեմ, եթե չեմ ուզում լինել: Բայց հիմնականում նախընտրում եմ մենակ մնալ։ Սիրտդ կանգ է առնում, երբ այդքան շատ տղամարդիկ ցանկանում են քեզ, բայց ոչ ոք չի սիրում քեզ»,- գրել է դերասանուհին։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)