Վթարային հոսանքազրկումներ են սկսվել ամբողջ Ուկրաինայում, Կիևի կեսը հոսանքազրկված է. Կլիչկո
Աշխարհ
Ուկրաինայի ենթակառուցվածքներին հասցված հարվածներից հետո ամբողջ երկրում սկսվել են էլեկտրաէներգիայի վթարային անջատումներ, ասել է Կիևի քաղաքապետ Կլիչկոն։
Նրա խոսքով՝ մայրաքաղաքի կեսն այժմ հոսանքազրկված է։
«Սա անհրաժեշտ քայլ է էներգահամակարգը հավասարակշռելու և սարքավորումների խափանումներից խուսափելու համար: Կայունացման անջատմումների ժամանակացույցերը դեռ ուժի մեջ չեն: Մայրաքաղաքում առանց էլեկտրականության են մնացել հաճախորդների առնվազն կեսը»,- ասել է նա։
Նշենք, որ ուկրաինական լրատվամիջոցների տվյալներով և տեղի իշխանությունների հաստատմամբ՝ Ուկրաինայի քաղաքների վրա իրականացվում է լայնամասշտաբ հրթիռային հարձակումներ։
Հրթիռային հարձակման է ենթարկվել նույնիսկ հեռավոր արեմուտքում գտնվող Լվով քաղաքը։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն