Ուսուցիչը հեռացվել է աշխատանքից՝ սպիտակամորթներին «բարձրագույն ռասսա» անվանելու համար
ԱյլԱՄՆ-ում ուսուցչին աշխատանքից հեռացրել են այն բանից հետո, երբ նա դասի ժամանակ ասել է, որ սպիտակամորթները «բարձրագույն ռասսա» են, գրում է Mirror-ը։
Տեխասից մի ուսուցիչ իր հայտարարությամբ զարմացրել է աշակերտներին, ովքեր մեղադրել են նրան ռասիզմի մեջ։ Սակայն դա տղամարդուն չի անհանգստացրել, եւ նա շարունակել է իր խոսքը: Աշակերտներից մեկը հեռախոսով նկարահանել է կատարվողը՝ մեկնաբանելով ուսուցչի խոսքերը։
«Ես հարգում էի Ձեզ, բայց հիմա դա անցյալում է», - ասել է դեռահասը:
Տեսանյութը սոցցանցերում հրապարակվելուց հետո աշակերտների ծնողները պատասխանատվության են կանչել տղամարդուն։ Նրանք դիմել են ուսումնական հաստատության ղեկավարությանը` պահանջելով պատժել ուսուցչին նման հայտարարությունների համար։
Ավելի ուշ դպրոցի տնօրինությունը և տեղի պաշտոնյաները հայտնել են, որ տեղյակ են եղել միջադեպի մասին, և ուսուցիչը հեռացվել է աշխատանքից: