Թյուրքական պետությունների կազմակերպության անդամ երկրների զինվորականները համատեղ վարժանքներ են անցկացնում Թուրքիայում
ԱշխարհԹուրքիայի Ըսպարտա քաղաքում զորավարժություններ են անցկացվում Թուրքիայի, Ադրբեջանի, Ղազախստանի, Ղրղզստանի և Թուրքիայի կողմից օկուպացված «Հյուսիսային Կիպրոսի» զինվորականների մասնակցությամբ։
Այս մասին ասվում է Թուրքիայի պաշտպանության նախարարության Twitter-ում տարածված հաղորդագրության մեջ։
«Մենք, միասին, հավասար ենք և ուժեղ: Թուրքիայում եղբայրական թյուրքական երկրների զինվորներ են հավաքվել։ Զինվորական անձնակազմը վարժանքներ է անցկացնում «բնակեցված վայրերում ահաբեկիչների դեմ պայքարի 21-րդ օպերատիվ դասընթացի շրջանակներում», ասվում է հաղորդագրության մեջ։