Սինգապուրի դատարանն ամուսնալուծել է տղամարդուն կնոջից, ով իր շներին «երեխաներ» էր անվանում
ԱյլՍինգապուրում դատարանը բաժանել է տղամարդուն կնոջից, ով հրաժարվել է աշխատանք փնտրելուց և իրեն «անհիմն» է պահել։ Այս մասին հայտնում է CNA-ն։
2020 թվականից տղամարդը փորձում էր լուծարել ամուսնությունը, որը կնքվել էր 2008 թվականին, սակայն ամուսիններն այս ամբողջ ընթացքում չեն կարողացել ընդհանուր համաձայնության գալ։ 2013 թվականից զույգը դադարել է համատեղ ապրել, և նրանց ոչինչ չի կապել, բացի այն ֆինանսական աջակցությունից, որը ամուսինը տրամադրում էր կնոջը, ինչպես նաև ընդհանուր ընտանի կենդանիները։
Միևնույն ժամանակ կինը պնդել է, որ իրենք այս ամբողջ ընթացքում ամուսիններ են մնացել՝ չնայած առանձին ապրելուն։ Ամուսինը, նրա խոսքերով, շարունակել է ֆինանսապես օգնել իրեն և խնամել ընտանի կենդանիներին։
Ամուսնալուծության պատճառներից տղամարդը նշել է նրա մոլագար պահվածքը շների հետ, զայրույթի հետ կապված խնդիրները, աշխատանք փնտրելու ցանկության բացակայությունը և կնոջ ֆինանսական կախվածությունը։ Տղամարդը դատարանին ներկայացրել է իր կնողջ կողմից ուղարկված 300 տեքստային հաղորդագրություն՝ ապացուցելու նրա «անհիմն պահվածքը»։
Այս հաղորդագրություններում կինը շներին անվանում է «իր զավակները» և պահանջում, որ ամուսինը այցելի նրանց, քանի որ նրանք «իր կարիքն ունեն»։
Դատավորը խոստովանել է, որ կինը չափից դուրս շատ է զբաղվել շների խնամքով։ Նա անհիմն պահանջներ է ներկայացրել տղամարդուն և սպառնացել սպանել իրեն և շներին։ Նախնական համաձայնությամբ ամուսնությունը չեղյալ է հայտարարվել։