Կինը կերել է իր iPhone-ի լիցքավորիչը և կանչել շտապօգնություն
ԱյլՍնվելու վարքագծի հազվագյուտ խանգարում ունեցող լեհ կինը կերել է իր iPhone-ի լիցքավորիչը։ Դրանից հետո կնոջը շտապ հոսպիտալացրել են։
Կինը, ում անունը չի հրապարակվում, տառապում է պիկացիզմով՝ խանգարումով, որի ժամանակ մարդիկ փորձում են ուտել անուտելի իրեր։ Այն բանից հետո, երբ լեհուհին կուլ է տվել լիցքավորման լարը, նա շտապօգնություն է կանչել և հայտնել տեղի ունեցածի մասին՝ զգուշացնելով բժիշկներին, որ սկսել է խեղդվել։
Հետազոտությունը ցույց է տվել, որ մալուխը խրվել է տուժածի կերակրափողում, ուստի բժիշկները ստիպված են եղել հատուկ պրոցեդուրա կատարել՝ օտար առարկան հանելու համար։ Վիրահատությունից հետո կնոջը տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք, ապա բաց թողել տուն։
Բժիշկները հավելել են, որ այժմ հիվանդն իրեն լավ է զգում, և նրա կյանքին ոչինչ չի սպառնում։