Ռուսական հրթիռակոծությունից հետո իրավիճակը կրիտիկական է. Զելենսկու խորհրդական
ԱշխարհՌուսական զինված ուժերը հերթական պլանավորված հարվածն են հասցրել Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքի օբյեկտների ուղղությամբ։ Իրավիճակը կրիտիկական է։ Այս մասին Telegram-ի իր ալիքում գրել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի խորհրդական Կիրիլ Տիմոշենկոն։
«Ամենաշատ հարվածներն արձանագրվել են երկրի կենտրոնում եւ հյուսիսում։ Մայրաքաղաքում իրավիճակը շատ ծանր է, ներդրվում են վթարային անջատումների հատուկ գրաֆիկներ։ «Ուկրէներգոն» ստիպված է սկսել վթարային անջատումներ»,-նշել է նա։
Ավելի վաղ ուկրաինական ԶԼՄ-ները հայտնել էին Կիեւի, Լվովի, Խարկովի, Պոլտավշչինայի, Վիննիցկայի, Նիկոլաեւի, Սումիի, Խմելնիցկու, Չերկասի եւ Ժիտոմիրի ուղղությամբ հարվածների մասին։