Պենտագոնում արձագանքել են Լեհաստանում ռուսական երկու հրթիռների ընկնելու մասին լուրերին
ԱշխարհՄիացյալ Նահանգների պաշտպանության նախարարության խոսնակ Պատրիկ Ռայդերը հայտարարել է, որ այս պահին Պենտագոնը տեղեկություն չունի, որը կհաստատի Լեհաստանում ռուսական երկու հրթիռների ընկնելու մասին տեղեկությունները, փոխանցում է РИА Новости-ն։
«Մենք այս պահին որևէ տեղեկություն չունենք, որը կհաստատի այդ հաղորդագրությունները», - ասել է նա ճեպազրույցի ժամանակ՝ հավելելով, որ հենց նոր տեղեկություն ստանան, դրանք անպայման կներկայացվեն։
Պատասխանելով ՆԱՏՕ-ի հինգերորդ հոդվածի կիրառման հեռանկարի մասին լրագրողների հարցին, ըստ որի դաշինքի երկրներից մեկի վրա հարձակումը կհամարվի հարձակում դաշինքի բոլոր երկրների վրա՝ Ռայդերը հորդորել է առանց փաստերի շահարկումներ չանել։