ՌԴ ՊՆ-ն մեկնաբանել է Լեհաստանում հրթիռների ընկնելու մասին տեղեկությունները
ԱշխարհՌԴ ՊՆ-ն հայտարարել է, որ լեհական ԶԼՄ-ների և պաշտոնական ներկայացուցիչների` իրենց տարածքում «ռուսական» հրթիռների ընկնելու մասին խոսքերը դիտավորյալ սադրանք է՝ իրավիճակը սրելու նպատակով, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
Գերատեսչությունը հավելել է, որ Պշևոդուվ գյուղի դեպքի վայրից տեղական լրատվամիջոցների կողմից հրապարակված բեկորների լուսանկարները կապ չունեն ռուսական զենքի հետ։
Բացի այդ, նախարարությունը նշել է, որ ՌԴ զինված ուժերը չեն հարվածել ուկրաինա-լեհական պետական սահմանի մոտ գտնվող թիրախներին։
«Ուկրաինա-լեհական պետական սահմանի մերձակայքում գտնվող թիրախներին ոչ մի հարված չի հասցվել»,- ասվում է ՊՆ-ի հաղորդագրության մեջ։