«Հրապարակ». Ներկա-բացակա՝ «Հայաստան» դաշինքում
Հայկական Մամուլ«Հրապարակ» թերթը գրում է. «Ապրիլից հայտարարված բոյկոտից հետո խորհրդարանական ընդդիմությունը երեկ վերադարձավ խորհրդարան։ Սակայն եթե «Պատիվ ունեմ» խմբակցությունն ամբողջ կազմով էր, ապա «Հայաստան» դաշինքի 29 հոգուց 10-ը բացակա էր, ինչը հաստատեց մեր հրապարակած լուրը, որ այստեղ միակարծիք չեն վերադառնալու հարցում եւ ազատ են թողել։
Արմեն Գեւորգյանը, Արմեն Ռուստամյանը գործուղման էին, բացակա էին «Վերածնվող Հայաստան» կուսակցության անդամները` Վահե Հակոբյանը, Ելենա Կիրակոսյանն ու Հռիփսիմե Ստամբուլյանը: Նրանց թիմից Աննա Գրիգորյանը ներկա էր։
Օրվա առաջին կեսին չկային Անդրանիկ Թեւանյանը եւ Արեգնազ Մանուկյանը: Ներկա չէին Իշխան Սաղաթելյանն ու Արամ Վարդեւանյանը»: