Ամբողջ Ուկրաինայում օդային տագնապ է հայտարարվել
ԱշխարհԱմբողջ Ուկրաինայում օդային տագնապ է հայտարարված։ Այս մասին են վկայում երկրի թվային զարգացման նախարարության օդային ահազանգերի առցանց քարտեզի տվյալները, գրում է Lenta-ն։
Առաջին ահազանգը, ըստ քարտեզի, հնչել է Ուկրաինայի արեւելյան շրջաններում, այնուհետև տարածվել ողջ երկրում։
Ավելի վաղ Ուկրաինայում հայտարարել էին ռուսական հատուկ ռազմական գործողության սկզբից ի վեր էներգետիկ ենթակառուցվածքի օբյեկտների ամենահզոր գնդակոծության մասին։
Ուկրաինայի ՆԳՆ ղեկավար Դենիս Մոնաստիրսկու խոսքով՝ հարձակումների հետևանքով՝ մոտ 30 օբյեկտ է վնասվել։ Միաժամանակ, նա նշում է, որ շատ դեպքերում հակաօդային պաշտպանության համակարգերն աշխատել են։