26-ամյա երիտասարդը գիշերը ներխուժել է մետրոյի «Բարեկամություն» կայարան եւ փորձել է ներկել գնացքները
Իրավունք
Նոյեմբերի 15-ին, ժամը 04.00-ին, հաղորդում է ստացվել, որ անհայտ անձը, գնացքներ ներկելու նպատակով, ներխուժել է Մետրոպոլիտենի «Բարեկամություն» կայարանի կառամատույց:
Ոստիկանությունից հայտնում են, որ ոստիկանության Մետրոպոլիտենի պահպանության բաժնի ծառայողները կանխել են նրա կողմից գույքը դիտավորությամբ վնասելու փորձը: 26-ամյա երիտասարդը բերման է ենթարկվել բաժին: Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Արաբկիրի քննչական բաժին:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)