Մեղավորը Ռուսաստանն է. Թրյուդոն ու Սունակը՝ Լեհաստանում արտակարգ դրության մասին
ԱշխարհՄեծ Բրիտանիայի և Կանադայի վարչապետներ Ռիշի Սունակը և Ջասթին Թրյուդոն Վոլոդիմիր Զելենսկու հետ զրույցում ասել են, որ անկախ Լեհաստանում տեղի ունեցած միջադեպի հետաքննության արդյունքներից՝ տեղի ունեցածի մեղավորը Ռուսաստանն է, գրում է Ռիա Նովոստին։
«Նրանք ընդգծել են, որ անկախ այս հետաքննության արդյունքներից՝ շարունակվող բռնությունների մեջ ամբողջությամբ մեղավոր է Ռուսաստանը՝ Ուկրաինայում իր գործողություններով»,- ասվում է բրիտանական կառավարության կայքում հրապարակված հայտարարության մեջ։