Ինչպես դիմակայել շոգին․ պարզ խորհուրդներ, որոնք կօգնեն պահպանել առողջությունը Անկախության հռչակագրից հրաժարվել՝ նշանակում է սկսել մահվան գործընթացը. Մանվելյան Իսրայելական հարվածների հետևանքով Գազայի հատվածում զոհեր և վիրավորներ կան Մոսկվայում շոգը սրվում է. հայտարարվել է նարնջագույն վտանգ Սիսակյան փողոցի շենքերից մեկում 8-րդ հարկից վերելակը պոկվել է և հայտնվել հորանում. 4 անձ տուժել է Կիրակնօրյա Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում Ինչ եք խոսում, ես եմ ձեր թագավորը, եկեք թաթիկներս համբուրեք ․ Նինա Կարապետյանց Նեպալցի լեգենդար լեռնագնաց Նիրմալ Պուրջան զոհվել է ձնահյուսի հետևանքով Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիկները պատրաստվում են առաջիկա մրցաշարերին «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար է ընտրվել Նարեկ Կարապետյանը, քարտուղար՝ Տիգրան Աբրահամյանը Նաիրա Կարապետյան․ «ԵՊՀ-ն կրթական օջախից վերածում են քաղաքական հաշվեհարդարների դաշտի» 30 միլիոն եվրո արժողությամբ պաշտպան՝ «Ռեալի» ուշադրության կենտրոնում 

Պարգեւավճարների ինստիտուտը սահուն փոխարինում ենք աշխատավարձերի բարձրացմամբ. Բաբկեն Թունյան

Քաղաքական

Գալիք տարվա բյուջեն առանձնանում է, իրոք, հավակնոտ բյուջե է: Կառավարության ծրագրով նախատեսել ենք յուրաքանչյուր տարի նվազագույնը 7 տոկոս տնտեսական աճի ապահովում: Հաշվի առնելով, որ մեր տնտեսական աճը կազմելու է 12-14 տոկոս՝ այդ աճի բազայի ֆոնին մեծ թռիչք է եւս 7 տոկոս տնտեսական աճ ապահովելը: Այդ նշաձողը արձանագրել ենք, եւ համոզված եմ, որ կարողանալու ենք կյանքի կոչել: Կարեւոր է, որ այդ աճը լինի ոչ թե մեխանիկական, այլ՝ ներառական ու հնարավորինս մասնակցային, ոչ թե մեկ կամ երկու ճյուղից կախված, այլ՝ հնարավորինս շատ մարդկանց, ոլորտների եւ ընկերությունների ներգրավմամբ. ԱԺ նոյեմբերի 16-ի նիստում գալիք տարվա ֆինանսական փաստաթղթի վերաբերյալ խոսելիս նշել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը:

Պատգամավորի գնահատմամբ բյուջեի փաստաթուղթը կազմելիս ծավալուն աշխատանք է կատարվում: «Անշնորհակալ գործ է բյուջեով զբաղվելը, եւ ուզում եմ Ֆինանսների նախարարությանը շնորհակալություն հայտնել այդ հիմնական բեռն իր վրա վերցնելու համար: Բյուջե մշակելը, ասում են, հիասթափությունները հավասարաչափ բաշխելու մշակույթ է, քանի որ միշտ բոլորը դժգոհ են լինում: Կարեւոր է, որ բոլոր հիասթափությունները հավասարաչափ բաշխվեն»,-ասել է նա եւ հավելել՝ կարեւոր է, որ ընդունվի երկրին առավելագույն օգուտ ապահովող տարբերակը: Բաբկեն Թունյանը բարձր է գնահատել նաեւ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի աշխատանքը՝ ի դեմս նախագահ Գեւորգ Պապոյանի՝ մշտական հանձնաժողովների համատեղ նիստերում փաստաթուղթը մանրամասն քննարկելու համար:

Պատգամավորն անդրադարձել է համավարակի ու 44-օրյա պատերազմի հետեւանքով պետական պարտքի ավելացմանը եւ դրա հետեւանքներին: Նշվել է, որ այս տարվա վերջին կարձանագրվի պարտք/ՀՆԱ մոտավորապես 50-51 տոկոս հարաբերակցություն, ինչը պայմանավորված է դրամի փոխարժեքի բարձրացմամբ եւ ՀՆԱ-ի մեծացմամբ: Այս երկու գործոնների արդյունքում պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը թույլատրելի մակարդակից արդեն տասը տոկոսային կետով նվազել է, ինչը հաջորդ տարի Կառավարությանը թույլ կտա ավելի շատ միջոցառումներ իրականացնել:

Բաբկեն Թունյանը հիշեցրել է, որ հաջորդ տարի եւս նախատեսվում է թոշակների, նվազագույն եւ բազային աշխատավարձերի բարձրացում:

«Մենք բարձրացնելու ենք բազային աշխատավարձը, որի արդյունքում հանրային ծառայողների աշխատավարձերը կբարձրանան: Նվազեցնելու ենք պարգեւավճարների ֆոնդը՝ ոչ նույն չափով, բայց այնպես է ստացվելու, որ միջին հաշվով տասը տոկոսով պետական հատվածի աշխատավարձերը բարձրանալու են: Պարգեւավճարների ինստիտուտը սահուն փոխարինում ենք աշխատավարձերի բարձրացման տարբերակով»,-ասել է հանձնաժողովի նախագահի տեղակալը: Նրա խոսքով պարգեւավճարների ֆոնդը որոշ չափով կշարունակի գործել, բայց կլինի պարգեւավճարի տրամաբանությանը համապատասխանող գործիք, այսինքն՝ մոտիվացման համար՝ ըստ աշխատանքի կատարման արդյունքի:

Պատգամավորն անդրադարձել է կապիտալ ծախսերի աճին. դրանք մոտ 50 տոկոսով աճելու են՝ կազմելով մոտ 550 մլրդ դրամ:

Խոսելով մեր երկիր այցելած օտարերկրացիների հոսքով պայմանավորված տնտեսական աճի տեմպերի մասին՝ Բաբկեն Թունյանը կարծիք է հայտնել, որ ամենակարեւոր խնդիրներից է այս տնտեսական ազդեցությունը, որը կարճատեւ է գնահատվում, երկարաժամկետ տնտեսական աճի ներուժի վերածելը:

Անդրադարձ է եղել եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգին: Համակարգը կներդրվի եկող տարվանից, համապատախան օրենսդրական կարգավորումները կընդունվեն մինչեւ տարեվերջ: Հայտարարագրման մեջ հիմնական շեշտը դրվելու է եկամուտների վրա, ծախսերի մասը վերաբերելու է այն ուղղություններին, որոնց դեպքում սոցիալական կրեդիտներ են աշխատելու:

Խոսելով ծախսերի կատարողականից՝ Բաբկեն Թունյանը կարծիք է հայտնել, որ խնդիր է ոչ միայն հարկեր հավաքելը, այլ նաեւ դրանք ճիշտ ժամանակին, արդյունավետ ու ամբողջությամբ ծախսելը: Նրա համոզմամբ ծախսերը ժամանակին չկատարելն ավելի շատ վնաս կտա տնտեսությանն ու տնտեսական ակտիվությանը, քան որոշակի չափով հարկեր չհավաքելը: Հանձնաժողովի փոխնախագահը կարեւորել է արդյունքային ցուցանիշների ու չափորոշիչների ճշգրտումը. «Չպետք է քննարկենք, թե այսինչ նախարարին ինչքան գումար ենք տվել եւ ինչքան է ծախսվել: Մենք պետք է քննարկենք, թե ծրագրային բյուջետավորման համաձայն՝ տվյալ գերատեսչություններն իրենց առջեւ դրված ծրագրերը կատարե՞լ են, հասե՞լ են նպատակներին: Որպեսզի դա խիստ սուբյեկտիվ չլինի, պետք է ի սկզբանե գնահատման չափանիշները չափելի ու հստակ լինեն, որ հետո կարողանանք հասկանալ, թե ինչ է կատարվում»: Բաբկեն Թունյանը կարծիք է հայտնել, որ, ցավոք, այդ մասով դեռ անելիքներ կան, եւ բյուջետային քննարկումները ցույց են տալիս, որ Կառավարության գործընկերների մի մասը ծրագրային բյուջետավորման կանոնները դեռեւս ամբողջությամբ չի յուրացրել եւ պետք է աշխատել այդ ուղղությամբ:

Պատգամավորը խոսել է հարկային մարմին-քաղաքացի հարաբերություններից՝ նշելով, որ կառույցը պետք է ընկալվի որպես ծառայություն մատուցող, ոչ թե որպես պետության ոստիկան, որպես հարկատուի կամ գործարարի թշնամի: Այն պետք է ընկալվի կառույց, որն օգնում է, որ գործարարները կամ հարկատուները իրենց վճարած հարկերով մասնակցեն պետական կառավարմանը: Նրա գնահատմամբ այս ընկալումը վերջին տարիներին փոխվել է, եւ այդ ուղղությամբ դեռեւս շատ անելիքներ կան:

Հարցուպատասխանի ընթացքում անդրադարձ է եղել նաեւ ժողովրդագրության բարելավման միջոցառումներին, ծնելիության խթանմանն ուղղված քայլերին, բյուջեի ծախսերի արդյունավետությանը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ինչպես դիմակայել շոգին․ պարզ խորհուրդներ, որոնք կօգնեն պահպանել առողջությունը Անկախության հռչակագրից հրաժարվել՝ նշանակում է սկսել մահվան գործընթացը. ՄանվելյանԻսրայելական հարվածների հետևանքով Գազայի հատվածում զոհեր և վիրավորներ կանՄոսկվայում շոգը սրվում է. հայտարարվել է նարնջագույն վտանգՍիսակյան փողոցի շենքերից մեկում 8-րդ հարկից վերելակը պոկվել է և հայտնվել հորանում. 4 անձ տուժել էԿիրակնօրյա Պատարագներ՝ թեմական եկեղեցիներումԻնչ եք խոսում, ես եմ ձեր թագավորը, եկեք թաթիկներս համբուրեք ․ Նինա ԿարապետյանցՆեպալցի լեգենդար լեռնագնաց Նիրմալ Պուրջան զոհվել է ձնահյուսի հետևանքովՀայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիկները պատրաստվում են առաջիկա մրցաշարերին«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար է ընտրվել Նարեկ Կարապետյանը, քարտուղար՝ Տիգրան ԱբրահամյանըՆաիրա Կարապետյան․ «ԵՊՀ-ն կրթական օջախից վերածում են քաղաքական հաշվեհարդարների դաշտի»30 միլիոն եվրո արժողությամբ պաշտպան՝ «Ռեալի» ուշադրության կենտրոնումՖրանսիայից արձագանքել են Իսպանիայի դուրսբերմանը Շենգենյան համաձայնագրիցԻրանը սպառնում է տարածաշրջանը վերադարձնել քարե դարԱՄՆ-ն մտադիր է փորձել վերսկսել Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցային գործընթացը. Ռուբիո«Առինջ Մոլ» առևտրի կենտրոնի մոտ բախվել են «Mercedes CLA»-ը, «Mercedes B»-ն և «Nissan Teana»-նՀակոբ Բադալյան․ «Խորհրդարանը Փաշինյանինը չէ, այն Հայաստանի քաղաքացիներինն է»Հայկական գյուղմթերքի արտահանումը Վրաստան շարունակվում է ընդլայնվելՀայր Ասողիկը Սուրբ պատարագ կմատուցի Մայր տաճարումՕգոստոսի 5-ին SpaceX-ի հրթիռը կհարվածի Լուսնին«Սարդ-մարդը. Նոր օր» ֆիլմը նախնական ցուցադրություններից ռեկորդային եկամուտ է գրանցելԻնչո՞ւ հենց Wildberries-ի պահեստները․ հիմնադիր Տատյանա Կիմը ուղերձ է հրապարակելԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է 53-ամյա դաշնակահարուհու մարմինըԿարևորվել է Հայաստանի և Չեռնոգորիայի միջև բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության խորացումըՎեհափառի դատավարությունը՝ օգոստոսի 7–ին. ՌԴ-ի հարվածից վնասվել է Կիևում Լիտվայի դեսպանատունըՎերջին 40 տարվա ամենաուժեղ ցնցումներից մեկը․ Իտալիայում 26 տուժած կաGoogle-ն անջատել է Google Earth-ի նոր ԱԲ-ն՝ կեղծ քարտեզների պատճառովՓրկարարները նկուղից հեռացրել են մոտ 25 տոննա ջուր«Ուժեղ Հայաստան»-ը հրապարակել է Ազգային ժողովում իր խմբակցության կազմըՆիկոլ Փաշինյանն այցելել է Ջրառատ բնակավայրում գործող ձկնաբուծարան Լատվիան փակել է Բելառուսի հետ միակ գործող սահմանային անցակետըՎահագն Խաչատուրյանը շնորհավորել է Շվեյցարիայի նախագահին՝ կարևորելով երկու երկրների բարեկամական կապերըՀարվածի նոր ալիք ՈւԵՖԱ-ից․ ՖԻՖԱ-ի նախագահի աթոռը սկսել է ճոճվելՄԻՊ ներկայացուցիչները քննարկել են ազատազրկված անձանց` արտաքին աշխարհի հետ կապի ապահովման հարցերԱմենաշոգ օգոստոսը Հայաստանում գրանցվել է 2006-ին․ Լևոն ԱզիզյանԿԳՄՍ նախարարությունը շնորհավորել է Արաքս Մանսուրյանին տարեդարձի առթիվՉկալովկայի հարակից դաշտում հայտնաբերվել է 71-ամյա տղամարդու մարմինԻսահակ Սրբազան․ Օրենքն ու ճշմարտությունը չպետք է բաժանվենԶելենսկին հայտնել է Սև և Ազովի ծովերում հարվածների ու ռուսական կոնտեյներային նավի խորտակման մասինEFE. Պորտուգալիան խստացնում է ծովային սահմանների հսկողությունը Սեուտայի ​​ճգնաժամից հետոFIFA-ն հրաժարվել է կոմերցիոն իրավունքների մի մասը մասնավոր ներդրողներին փոխանցելու ծրագրիցԱրթուր Ղամբարյանը՝ Գագիկ Ղազինյանի մասին․ Քաղաքական շարժառիթներով նրան ԵՊՀ-ից հեռացնելը ցածր քայլ էCBS. ԱՄՆ-ը և Իսրայելը պատրաստվում են լայնածավալ հարվածներ հասցնել Իրանի էներգետիկ ենթակառուցվածքներինԴիետոլոգները նշել են ուղեղի համար ամենաօգտակար բանջարեղենըՀուլիսին Եվրոպայում գազի բորսայի միջին գները բարձրացել են 19%-ովԱշխարհի խոշորագույն տնտեսությունները գտնվում են ոչնչացման ճանապարհին․ ՄասկՄիգրանտները փորձել են ներխուժել Սեուտայի ​​ժամանակավոր կացարանի կենտրոնՀակոբ Բադալյան․ Խորհրդարանը Փաշինյանինը չէ, այն Հայաստանի քաղաքացիներինն էՄիասին կարող ենք իշխանության ղեկից հեռացնել այն ուժը, որը քանդում է պետության հիմնասյուները․ ՕհանյանՓաշինյանը պաշտոնանկ է արել իր թիմի մի շարք պաշտոնյաների. Զելենսկին պատրաստվում է դատել Լուկաշենկոյին (տեսանյութ)
Ամենադիտված