Բլինքենն Ալիևին կոչ է արել պահպանել հրադադարի ռեժիմը և սահմանափակել սադրանքները
Աշխարհ
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին կոչ է արել պահպանել հրադադարի ռեժիմը եւ սահմանափակել սադրանքները։ Նա Ալիեւի հետ քննարկել է հայ-ադրբեջանական երկկողմ խաղաղ բանակցությունների հարցով հետագա քայլերը:
«Պետքարտուղարն ընդգծել է, որ ԱՄՆ-ն աջակցում է խաղաղ գործընթացին եւ երկու կողմերին կոչ է արել պլանավորել հետագա բանակցությունները, ինչպես դա համաձայնեցվել է Վաշինգտոնում։ Նա կոչ է արել նախագահ Ալիեւին պահպանել հրադադարի ռեժիմը եւ սահմանափակել սադրանքները՝ միաժամանակ ուսումնասիրելով Հայաստանի հետ վստահության ամրապնդման միջոցները՝ խաղաղության համար հող նախապատրաստելու համար»,-ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի հաղորդագրության մեջ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)